ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, July 5, 2011 18:20 - 2 քննարկում
Դուք՝ հհշական տականքներ, փոշի կդառնաք…
ՆԱՄԱԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ
(…Մենք հենց սկզբից էլ տեսնում էինք, գիտեինք, թե ովքեր են ՀՀՇ-ում տեղ գտած մարդիկ, ի՞նչ է նրանց ուզածն առհասարակ, և այդ ամենը խիստ տարբեր էր մեր պատկերացումներից… Նամակն ավարտվում է, բայց այս հարցը բաց է մնում, ինչո՞ւ: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)
Արտաշատի` հետագայում «Անկախության բանակ» կոչվող ջոկատը կազմավորվել էր 1989 թվականի սեպտամբերին: Ջոկատի մարտիկները սկզբում 18-ն էին, բոլորն էլ Անկախության գաղափարակիցներ էին: Ջոկատը կազմավորումից անմիջապես հետո` հենց սեպտեմբերին, մեկնեց Գորիսի Տեղ, Կոռնիձոր և Արավուս գյուղերի սահմանային գոտի, որը գնդակոծվում էր ադրբեջանական կողմից: Ջոկատի հրամանատարն ավագ եղբայրս էր՝ Սամվել Մարգարյանը, որի մարտիկներից մեկն էլ կրտսեր եղբայրս էր՝ Վարդանը: Այդ նույն ժամանակ սահմանային նույն գիծ էին գնացել նաև Աշտարակի ջոկատի տղաները, որոնց ղեկավարում էր Գեղազնիկ-Չաուշը, որը հետագայում՝ ՀՀՇ-ի իշխանության անցնելու 10-11-րդ օրը «հանելուկային» ձևով պիտի զոհվեր Երևանի սրտում, ՀԱԲ-ի դեմ` անձամբ Վազգեն Սարգսյանի ձեռնարկած հարձակման ու շրջափակման պայմաններում: Չաուշն ու Սամվելը դարձել էին լավ ընկերներ և համագործակցում էին: Բայց Գեղազնիկի խմբում կային պառակտիչ հհշամետ տարրեր, ինչպես, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանը, որոնք ամեն բան անում էին` ցանկացած գործ վիժեցնելու և միացյալ բանակը դեպի ՀՀՇ ուղղորդելու համար, ինչի պատճառով էլ նմաններին զենք չէր վստահվում, նրանց խրամատներ հսկողության չէին ուղարկում և զբաղված էին միայն, բառացիորեն, ջոկատի մյուս անդամների կոշիկները մաքրելու, տարածքը կարգի բերելու և նման գործերով: Մենք, ԱԻՄ-ի անդամներս, այն ժամանակ ամեն ուրբաթ հավաքվում էինք Կույրերի միավորման դահլիճում և Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ ժողովներ անցկացնում: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Մովսեսը հայտարարեց «Անկախության բանակ» կազմելու մասին: Մովսեսի այս կոչին անմիջապես արձագանքեցին Արավուսում գտնվող արտաշատցի մարտիկները և Մովսեսի, Աշոտ Նավասարդյանի ու Սամվելի անմիջական հանդիպումից ու զրույցից հետո առաջինն էին, որ մտան «Անկախության բանակ» ու դրեցին այդ բանակի հիմքը: 1989 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ առաջին հայ-ադրբեջանական կռիվը՝ Կոռնիձորի կռիվը, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ առաջին կորուստը՝ զոհվեց ուջանցի Նորիկը: Կոռնիձորի կռիվների գլխավոր հրամանատարն էր Սամվելը, և նրանք կռվում էին ադրբեջանցիների և նրանց կողքին կանգնած ռուսական բանակի զինվորների դեմ: Այդ մարտը, որի մասին գրվեց թերթերում, մեծ ճանաչում բերեց ջոկատին: Հաջորդը 1990-ի հունվարի 18-19-ի Երասխավանի մարտերն էին, որի ժամանակ նորից առաջինը մարտի դաշտ մտան Արտաշատի «Անկախության բանակի»-ի մարտիկները` քաջաբար կռվելով երկու օր շարունակ և տալով մեկ ոտքից վիրավոր՝ Գոռ Վարդանյանին: Այն ժամանակ դեռ բոլորին անհայտ, Արարատի ՀՀՇ-ի անդամ Վազգեն Սարգսյանը, որն այդ և մյուս բոլոր մարտերին Երասխավանի ճանապարհի ոլորանում տեղադրված և
Այսպիսի տեղաշարժը, պարզ է, ՀՀՇ-ի սրտով չէր երբեք և ոչ էլ նրանց այն ժամանակվա տերերի ու թելադրողների՝ Կոմունիստական Մոսկվայի և նրանց հայ գործընկերների: Եվ սկսվեցին արտաշատյան հայտնի արյունոտ դեպքերը: Ջոկատի դեմ կազմակերպվեցին բազմաթիվ սադրանքներ, որոնք իրականացնում էին իրենց ՀՀՇ-ի զինված կազմավորում հայտարարած մարտիկներն ու շրջանի հին հանցագործները: Ջոկատը շարունակում էր հսկել երկրի սահմանները Վայքում, մասնակցում էր Նոյեմբերյանի, Երասխավանի, Բարձրունու կռիվներին` միաժամանակ պաշտպանվելով այն հանցավոր խմբից, ովքեր, չգիտես ինչպես, հասցրել էին կարճ ժամանակահատվածում զինվել և դուրս գալ ջոկատի դեմ: Կատարված արյունելի դեպքերը վերջնականապես հեղինակազրկեցին ջոկատին, որոնց ավելացան նաև անհայտ մարդկանց կողմից միտումնավոր տարածած սուտ ու հորինովի պատմությունները ջոկատի մասին` դարձնելով այդ նվիրյալ մարտիկներին սարսափազդուկերպարներ: Եվ այս ամենը վերջացավ նրանով, որ ՀՀՇ-ի իշխանության անցնելուց հետո, երբ արդեն բանտերում էին ՀԱԲ-ի, «Անկախության լեգիոն»-ի մարտիկները, մենք ևս հայտնվեցինք երկաթյա վարագույրի հետևում: Ջոկատի ձերբակալություններն սկսվեցին 1990-ի սեպտեմբերի 16-ին, այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման գնացինք ես և Սամվելը: Չհամաձայնելով գնալ նրա առանձնասենյակ, ուր գիտեինք, որ մի քանի օր առաջ կանչվել ու ձերբակալվել էր «Անկախության լեգիոն»-ի հրամանատար, Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորը, (աշխարհիկ անվամբ՝ Արծրուն Ավետիսյան), մեր զրույցը տեղի ունեցավ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող պաղպաղակի կետում: Վազգենը հայտնեց մեզ, որ պատրաստվում է երկրապահ ջոկատներ կազմավորել և առաջարկեց մաս կազմել երկրապահներին, հակառակ դեպքում, զգուշացնելով, որ բանտ կգնանք: Սամվելն առաջարկեց զինաթափվել, զենքերը հանձնել և անցնել խաղաղ աշխատանքի, բայց Վազգենը մնաց անդրդվելի` ասելով. «Չէ, կամ մեզ հետ, կամ` բանտ: Մտածեք, ձեզ երկու օր ժամանակ»: Այս մասին ես անձամբ տեղեկացրեցի Աշոտ Նավասարդյանին, իսկ նա ասաց. «չզարմանաք, որ մի օր սրանք ինձ էլ
Բանտերում էր հայտնվել մի ջոկատ, որի մարտիկներից 5-ը պատգամավոր էին և ընտրվել էին հենց ձերբակալված վիճակում` ՀՀՇ-ի կատաղի պայքարի և նույնիսկ երկընտրության պայմաններում: Դատարանի դահլիճ էին գալիս այդ պատգամավոր ազատամարտիկները, որոնց ընտրողները՝ շրջանային կոմիտեի նիստի մասնակիցները, քաղաքական կուսակցությունների շատ ղեկավարներ, պատգամավորներ, գրողներ, սահմանամերձ շրջանների ամբողջ բնակչությունը գրավոր պահանջում էին ՀՀՇ իշխանություններից ազատ արձակել նրանց: Հետաքրքիր է, եթե այսօր ես կամ մեզանից որևէ մեկը կանգնի Լևոն կոչեցյալ ազգադավ սրիկայի դեմ ու պատասխան պահանջի պատերազմական թեժ շրջանում կռվող ազատամարտիկներին բանտերը լցնելու համար, ի՞նչ պատասխան է տալու այդ պատեհապաշտ Մեծ Սրիկան, ինչպե՞ս է արդարացնելու իր և իր ոհմակի այդ քայլը: Հայտնի է, որ նույնիսկ Ստալինի նման մարդակուլ անձը պատերազմի ժամանակ բանտերից ազատ արձակեց բազմաթիվ հանցագործների` ճակատում կռվելու համար: Այսօր իրենց կողմից կատարված հանրապետության համատարած թալանը, ժողովրդի կեղեքման փաստը Լևոնը լկտիաբար արդարացնում է պատերազմով, այն պատերազմով, որին մասնակցած առաջին կամավոր ազատամարտիկներին բանտել էր խցերում և հարցականի տակ դրել պատերազմի ելքն ու երկրի ապագան, հետաքրքիր է, իսկբանտված ազատամարտիկների՞ հարցով
Ջոկատի դեմ կազմակերպված ամբողջ սադրանքի մասին գրեցին ինչպես ժամանակի շատ թերթեր, այնպես էլ այդ ամենի դիպուկգնահատականը հետագայում տվեց ՀԱԲ-ի քաղ. գծով հրամանատար Վարդան Վարդանյանը, իր, եթե չեմ սխալվում, «Երկաթյա վարագույրի հետևում» գրքույկում, մարդ, որը շատ մոտիկից ու լավ էր ճանաչում բոլորիս և մանրամասն տեղյակ էր կատարված ամբողջ դեպքերին:
1990 թվականի սեպտեմբերի 30-ին, օպերայի հրապարակում ԱԻՄ-ի կազմակերպած միտինգից իմ հնչեցրած ելույթը ԼՏՊ-ի և նրա ապազգային քաղաքականության դեմ՝ ի պաշտպանություն ձերբակալված բոլոր ազատամարտիկների, պատճառ հանդիսացավ, որ մեկ ամիս անց` 1990-ի հոկտեմբերի 31-ին, ես ևս հայտնվեմ ՊԱԿ-ի բանտում: Ինձ ձերբակալելու համար չկար և ոչ մի հիմնավոր պատճառ: Գոյություն ուներ միայն մեկ ցուցմունք, ըստ որի, իբր ես մասնակցել եմ Ադրբեջանի Խրդազան կայարանին հասցեագրված վագոնում եղած ապրանքների վաճառքին, որը գրվել էր քննիչի կողմից ցուցմունք տվողին հոգեբանական ճնշման ենթարկելու ազդեցության տակ, ինչը հերքվեց և քննչական խմբի ղեկավար Սերգեյ Պողոսյանը հեռացվեց քննչական խմբից: Ադրբեջան գնացող այդ վագոնը, որը «չգիտես թե» ի՞նչ հրաշքով էր հայտնվել Արտաշատի կայարանում, նախօրոք բացվել էր, այնտեղ գտնվող ապրանքի մի մասը վաճառքի էր հանվել Արտաշատի շրջկոոպի պահեստում և «Մանկական աշխարհ» խանութում և միայն դրանից հետո՝ մարտի 25-ին, երբ ջոկատը Վայքի Բարձրունի գյուղում եռօրյա կատաղի մարտեր էր մղում թշնամու դեմ, դատարկվել ու տեղափոխվել էր մնացածը, որը հետագայում վաճառքի էր հանվելու: Ապրանքի բռնագրավմանը մասնակցել էին Արտաշատի ՀՀՇ-ի 5 անդամներ, ևս մի մարդ, որը ոչ մի կուսակցության և ջոկատի անդամ չէր, և Սամվելի ջոկատից ընդհամենը 2-ը, որոնք շրջան էին իջել` պարեն տեղափոխելու Բարձրունի: Շտաբի պետ Հակոբջանն էլ ներկա էր եղել, բայց ոչ` մասնակից: Ապրանքը տեղափոխվել էր Ազատավան գյուղ, ոչ մի ջոկատի անդամ չհանդիսացող ազատամարտիկի տուն, և վաճառքն իրականացվել էր նրա, ՀՀՇ-ի անդամ հանդիսացող 5-6 մարդու կողմից և մեր ջոկատ մտցված, օրգանների հետ ներքին կարգով աշխատող Զավեն Պողոսյանի կողմից: Բայց այս ամենը չխանգարեց ՀՀՇ-ի բոլոր անդամներին դուրս բերել որպես վկա` ընդամենը կարճաժամկետ ազատազրկելով միայն մեկին, և ամբողջ գործը ջարդելու ողջ ջոկատի մարտիկների, Հակոբջանի ու ինձ վրա, որ ոչ այդ վագոնի առգրավմանը, ոչ էլ նրա վաճառքին էինք գոնե ներկա գտնվել: Ես մեկ ամիս շարունակ գտնվում էի ՊԱԿ-ի նկուղներում` առանց որևէ մեղադրանքի առաջադրման, ինչը օրենքի կոպիտ ոտնահարում էր: Մեկ ամիս հետո ինձ մոտ եկավ քննչական խմբի ղեկավար, Գլխավոր դատախազության հատուկ գործերի քննիչ Սերգեյ Պողոսյանը և հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի առաջարկությունն է բերել ինձ: Վազգենը նրա միջոցով առաջարկում էր ինձ.
1. գրավոր ներողություն խնդրել ԼՏՊ-ից` սեպտեմբերի 30-ին օպերայի հրապարակում նրա դեմ ունեցած իմ ելույթի համար,
2. գրավոր դիմում գրել և մտնել ՀՀՇ
Այս բոլորի դիմաց, Վազգենն ինձ խոստանում էր ազատություն: Երկու օր ժամանակ խնդրեցի քննիչից և երկու օր հետո նրան հանձնեցի այն ժամանակ շատերին հայտնի իմ «Բաց նամակ Վազգեն Սարգսյանին» գրությունը, որը ցնցեց շատերին: Նամակս քննիչին հանձնելուց մի քանի օր հետո ՊԱԿ-ի բանտ, ինձ տեսակցության եկավ այն ժամանակ դատախազության հատուկ քննիչ Վովա Գասպարյանը: Նա կցված չէր քննչական այն խմբին, որը մեր գործն էր քննում: Ինչպես ասաց՝ եկել էր ուղղակի ծանոթանալու ինձ հետ: Նա ինձ ասաց. «դատախազությունում հավաքվել ու միասին կարդացել ենք քո նամակը ուղղված Վազգենին: Բոլորս քո նամակի մեկական կրկնօրինակ վերցրել ենք ու զարմացել, թե ո՞վ է այդ կինը, որը, գտնվելով ՊԱԿ-ի բանտում, չի վախենում և դեռ էնտեղից այսպիսի նամակներ է գրում: Մենք ուղղակի հիացած ենք քեզնով, եկել եմ հատուկ ծանոթանալու քեզ հետ»: Հետո հայտնեց, որ իր վարույթում գտնվող գործերից հայտնի է դառել, որ Աբովյանում գործող «Սեռիի բանդա» անունը կրող հանցավոր խումբը, որի մասին անգամ լսած էլ չկայինք, իր կատարած 32 հանցագործություններից 18-ը կատարել է մեր ջոկատի անվան տակ, ինչն այդպես էլ խոստովանել է: Գասպարյան Վովան քննում էր նաև մեր դեմ ելած Արտաշատի հին հանցագործներից կազմված խմբի գործը, որոնց «հերոսությունները» չէին սահմանափակվում մեր դեմ կատարած դեպքերով և հետ էին գնում մինչև սովետական տարիներին կատարված աղմկահարույց, բայց կոծկված հանցագործություններ և ինչպես ժամանակը ցույց տվեց հետագայում՝ հասան նաև մինչև վերջին ժամանակներս: Գասպարյանն ասում էր, որ «էս անգամ ձուկը գլխից եմ բռնել, Սվետա ջան, բացելու եմ ամեն բան», բայց ինչպես տեսանք, ես էի ճիշտ, երբ նրան ասում էի՝ «դուք էլ ոչինչ չեք անի, ես չեմ հավատում»: Մեր դեմ ելած, բազմակի անգամներ դատապարտված մարդկանցից կազմված այդ խումբը, իր ձերբակալման ժամանակ գրավոր գրելու և խոստովանելու էր, որ իրենց զինել և մեր ջոկատի դեմ էր հանել այն ժամանակվա ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը` ասելով իրենց. «մեծ քանակությամբ զենք է անցել անկախականների ձեռքը, որը մեծ վտանգ է ներկայացնում կոմունիստներիս համար: Դրանց ոչնչացրեք մինչև վերջին մարդը, դուք պատասխանատվության չեք ենթարկվի»: Այս խոստովանանք-ցուցմունքը մինչ օրս էլ գոյություն ունի գործում, որտեղից զարմանքով տեղեկացանք, թե ո՞ւմ ձեռքի գործերն էին արտաշատյան դեպքերը: Այս տխրահռչակ Կառլեն Թորոսյանը դատարան ներկայացավ մեկ անգամ, որպես վկա, հետո հեռացվելով գործից, հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ շտապեց հերքել արտաշատյան դեպքերը իր կողմից կազմակերպված լինելու փաստը և փախավ հանրապետությունից, գնաց Մոսկվա՝ իր տերերի մոտ: Այդ ժամանակ հասկացանք, թե ինչո՞ւ էր այն տարիներին Մոսկվայից Հայաստան եկած հայտնի իրավաբան Գդլյանը, որը բացահայտել էր Ուզբեկստանի գործը, ասում մեզ, որ դուք ներքաշվել եք ահավոր կեղտոտ խաղի մեջ և այնքան վտանգավոր մարդկանց կողմից, որոնց կազմած մաֆիայի դեմ Ուզբեկստանինն ընդհամենը մի խուժան խումբ է: Փաստորեն, մեր հարցում համընկել էին ՀՀՇ-ի և նախկին կոմունիստական կլանի շահերը, որոնք միահամուռ ջանքերով պատրաստում էին մեր ոչնչացումը: Հետագայում մեր գործի քննչական խմբի ղեկավար հանդիսացող Սերգեյ Աբրահամյանը բացահայտ խոստովանում էր, որ ընդամենը Վազգենի ու Լևոնի պատվերն է կատարում: Քննիչ Աբրահամյանը ամբողջ գործի քննությամբ տեսավ, որ շատերս, մանավանդ ջոկատի հրամանատար Սամվել Մարգարյանը
Այս բոլորը շատ չնչին մասն է մեզ հետ կատարված դեպքերի, որոնք կարծում եմ ուղղություն կտան հասկանալու մեր ողբերգության չափը և այն նորից՝ 18 տարի անց հասարակության սեփականությունը դարձնելու կամ չդարձնելու անհրաժեշտությունը:
Մեծագույն հարգանքներով՝
Սվետլանա Մարգարյան
(Անհասկանալի է ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանի վարքը այս երկար տարիների ընթացքում: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ…