ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, July 4, 2011 3:43 - չքննարկված
Արթուր Արմինի «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» գիրքը
Արթուր Արմինի «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» գիրքը կարող եք ձեռք բերել Լոս Անջելեսի հայկական բոլոր գրախանութներից: Հայոց հնագույն հավատամքային դիցապատումներում, ազգային էպոսում, հոգևոր ու նյութական մշակույթի տարբեր ոլորտներում պահպանված ազգային իմաստասիրությունը հրաշալիորե…ն համատեղելով գիտության նորագույն
տվյալներին, դրանք զուգահեռելով համաշխարհային քաղաքակրթության դասերին ու խորհուրդներին, հեղինակն իր ընթերցողին է տալիս ազգային հայեցակարգի փիլիսոփայական ամբողջական մի համակարգ, որտեղ առաջնայինն ու գերական Ազգի՝ իբրև նախագո Տեսակի, ինքնապահպանման ու հավերժացման ճիգն է: Ազգային գաղափարաբանությանն ուղղված որոնումները միշտ էլ թերի են մնացել՝ դրանցում հայ Տեսակի էությունն արտացոլող երևույթների ոչ ամբողջական ընդգրկման, եւ հատկապես՝ ձեւակերպումների պատճառներով: Արթուր Արմինի այս աշխատությունը գալիս է լրացնելու այդ բացը: Հեղինակը միանգամից խնդիրը դնում է իր ուղիղ ձեւի մեջ՝ «Ազգը բնության մեջ կենսաբանական տեսակ է, որն ունի իր հավաքական անձնականությունը»: Պատահական չէ, որ հեղինակն իր «Արևի Լեռան Տիեզերական Գաղափարաբանությունը» աշխատությունը համարում է՝ Ազգային Տեսակի մասին փիլիսոփայական ուղերձ նախատեսված հայության բոլոր հատվածների համար: LOUYSWORLD |