Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, June 28, 2011 22:07 - 3 քննարկում

Ես Հայաստանից եմ…

Ես Հայաստանից եմ, սակայն շուրջ երկու տարի է ինչ տեղափոխվել եմ Ռուսաստան, ավելի ստույգ Ռոստով, իսկ Հայրենիքում կատարվող անցուդարձին տեղեկանում եմ ինտերնետով և հայկական արբանյակային հեռուստակայաններով:
Տարիների կուտակածս փորձն ինձ հնարավորություն է տալիս թացը չորից զատել նույնիսկ ամենաքողարկված դեզինֆորմացիայի պայմաններում:
Զանգվածային լրատվամիջոցների աճպարարություններին իմ սերնդի մարդիկ ընտելացան՝ դեռևս ղարաբաղյան շարժման ժամանակ “ժամանակ” ծրագրի շնորհիվ:
Մենք՝ օրվա դեպքերի ականատեսներս ու մասնակիցներս երեկոյան այդ ծրագրով տեսնում էինք իրական դեպքերի մասին այնպիսի աղավաղված լուսաբանումներ, որ երբեմն հեռուստացույցը կոտրելու ցանկություն էր առաջանում: Դրանից ետ չէին մնում “Պրավդա”, “Իզվեստիա”, “Տրուդ” և այլ կենտրոնական թերթեր ու ամսագրեր: Վերջինները լույս էին տեսնում առնվազն երկու տարբերակներով՝ Հայաստանի համար առանձին իսկ մնացած երկրի համար առանձին : Երկրորդ տարբերակն աչքի էր ընկնում զարհուրելի հակահայկական  տրամադրություններով և ամբողջ աշխարհի առաջ վարքաբեկում էր մեր ազգային ազատագրական պայքարը… Փառք Աստծու, որ երբեմն-երբեմն որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ մեկնաբանում էին նույն դեպքերը, ճիշտ է դրանք էլ իրենց շահերից ելնելով էին ներկայացնում այդ ամենը, սակայն նրանց հաղորդումները շատ ավելի ճշմարտամոտ էին, քան վերը նշածս լրատվամիջոցներինը:
Էդիկ ջան, ես այս ամենը պատմեցի քեզ, քանի որ ենթադրում եմ՝ դու մոտ 30 տարեկան էս և դժվար թե իմանաս այդպիսի բաների մասին…

David



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Jun 30, 2011 5:13