ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, June 22, 2011 17:21 - չքննարկված
Այս հարցը կքննարկվի դեպքերի վկայի հետ…6 ժամ հետո:
Կոմանդոսը բացում է փակագծերը
20:41 – 21.06.2011
«Մենք Շուշին գրեթե գաղտնի ազատագրեցինք առաջին նախագահից: Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին, իսկ հունիսին Ղարաբաղում ՀՀՇ եւ ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները քիչ էր մնում կրակեին միմյանց վրա: Ստիպված ես միջամտեցի եւ բառացիորեն նրանց բաժանեցի մեկը մյուսից:
Թեեւ երկրի այդ ժամանակվա ղեկավարությունն ինձ չներեց ո’չ իրենց միջկուսակցական գժտությանը իմ «խաղաղապահ» առաքելության եւ ո’չ էլ Շուշիի ազատագրման համար, եւ ես շուտով ետ կանչվեցի Երեւան, ինձ առաջարկվեց գրասենյակային աշխատանք, հեռու ռազմի դաշտից: Շուտով նաեւ թոշակի անցա»,- zham.am կայքին ասել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: