ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, June 19, 2011 23:12 - չքննարկված
Օգնությո՞ւն, թե կաշառք: Կաշառքի յուրացնելը ո՞րն է:
Կառավարման տարիներին Հոսնի Մուբարաքը միջազգային օգնությունից 185 մլրդ դոլար է յուրացրել
Հունիս 20, 2011 | 10:09
Կառավարման տարիներին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը միջազգային օգնությունից 185 մլրդ դոլար է յուրացրել։
Նախկին նախագահն ապօրինի յուրացրել է արտասահմանյան երկրներից տրամադրված օգնության 87 տոկոսը։
Մասնավորապես ԱՄՆ-ն Կահիրեին օգնություն տրամադրել է 63,5 մլրդ դոլարի չափով, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ համապատասխանաբար 32 մլրդ, 25 մլրդ եւ 20 մլրդ դոլարի չափով։
Այդ օգնության մեծ մասը հատկացվել է եգիպտացի եւ օտարերկրյա խորհրդատուներին, ինչպես նաեւ նախարարական կաբինետների արդուզարդին։
Այս մասին ասված է հունիսի 20-ին Կահիրեում հրապարակված Տնտսական գիտական կենտրոնի հետազոտության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ: