Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 18, 2011 21:42 - չքննարկված
FaceBook – ականե’ր, բացե’ք աչքներդ…
Այո, Հայաստանյան մամուլում, հեռուստատեսությամբ շատ հպանցիկ են արտահայտում, Ադրբեջանի, Հայաստանի նախագահների ու Ռուսաստանի դաշնության նախագահի միջնորդությամբ կազմակերպվող Հունիսի 25- ին կայանալիք, Արցախի հարցի հետ կապված , Կազանյան եռակողմ անդիպման ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒԻՆԸ:
Ակնհայտ է, որ անցած տարիներում ու մեր օրերում շարունակվող, այս վտանգավոր, անորոշ իրավիճակին են հասցրել մեր, նախագահները, իրենց արտաքին նախարարներով, դրսի ուժերի կողմից ուղղորդվող, ոչ մեր ազգային շահերից բխող, անհեռատես քաղաքականության արդյունքում:
Չկա ընդիմություն, պարզվեց, որ լեվոնականները, մինչեւ հիմա թոզ են փչել ժողովրդի աչքերին, իշխանությունների հետ նրանք, բացի աթոռներ իրաի մեջ վերաբախշելուց , ուրիշ հակասություններ չունեն, այդ է երկխոսության, հիմնական նպատակը, այլ ծրագրերի մասին խոսակցություններ չկան:
Այս կարեվոր հարցում ցավոք պասիվ են նաեւ բազմաթիվ հասարակական կազմակերպություները, որը խոսում է նրանց որոշ մասի շինծու լինելուց:
Պարզ չէ , նաեւ թե ինչ հանգամանքներից ելնելով, անտարբերություն են ցուցաբերում, Հայ-հասարակության ակտիվ մասը կազմող` FaceBook – ակաները:
H.Margaryan