Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, June 17, 2011 10:57 - 2 քննարկում

Ինչո՞ւ է գայլաբարո ժպտում զայրացած հոգևորականը…

Ռուսաստանի Հայոց Թեմի հոգևոր զարթոնքը ոմանց սրտով չէ

Հեղինակ:

admin

Ամսաթիվ: 17/06/2011Կատեգորիա: ԿԱՐԵՎՈՐԹեգեր: , , ,

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի «Հայասա» պարախմբի ղեկավարությունը տարածել է մի հաղորդում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Հունիսի 10-ին հայաստանյան գրեթե բոլոր ինտերնետային կայքերն ու մամուլը տպագրեցին մի նամակ, որի հեղինակը մոսկվաբնակ ոմն Արսեն Մարգարյանն էր:Նամակում ասվում էր, որ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի հովանու ներքո գործող <<Հայասա>> պարի խմբի անդամները աշխատավարձ չեն ստանում, համերգներից ակնակալվող հոնորարներն իրենց չեն հասնում, և սա այն դեպքում, երբ խումբը ֆինանսավորվում է Մոսկվայի երեք մեծահարուստների կողմից: Նկատի ունենալով նամակի անհիմն և դատարկ զազրախոսությունը, հարկ չհամարեցինք պաշտոնական պատասխան գրել: Սակայն հետամուտ եղանք գտնելու հեղինակին, քանի որ նամակի տակ կար գրված հեռախոսահամար: Պարզվեց, որ նման հեռախոսահամար գոյություն չունի, ինչպես և գոյություն չունի Արսեն Մարգարյան անունով մարդ: Ծածկանունով հանդես եկող խավարամիտ հեղինակն ու իր համախոհները սև գործն ավարտված չհամարելով` հունիսի 16-ին նորից հայտարարություն տարածեցին, թե իբր սրբազան հոր <<ենթակաները>> փորձել են պարողներից ճշտել, թե ով է <<անսամբլի գումարները գրպանելու>> մասին լուրը տարածել: Մեկ անգամ էլ փորձելով ստահոդ լուրերով ապակողմնորոշել ընթերցողներին:
Եթե իսկապես հոգացավ եք Մոսկվայի <<Հայորդյաց տան>> ու պարողների ճակատագրով, ապա ձեզ նեղություն տվեք գալ և տեսնել, թե ինչ պայմաններ են ստեղծված փորձերի համար, ինչ դասարաններ ու կահավորանք կա կենտրոնում, ովքեր են դասավանդում և ինչ միջոցառումներ են այստեղ լինում: Կենտրոնը կայացավ հինգ տարիների ընթացքում և հայանպաստ ակտիվ գործունեություն է ծավալում ռուս միջավայրում: Այստեղ սովորում են 550 սան, այն դարձել է մի նոր աղավնատուն ռուս միջավայրում ծնված ու մեծացած հայ մանուկների համար: Այս ամենն, իհրակե, Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի անձանձիր աշխատանքի արդյունքն է, ում որպես ազնիվ ու արդարամիտ հոգևորականի թև ու թիկունք են հոգևոր դասն ու Ռուսաստանի մեծազնիվ բարերարները:
Եկեղեցու հովանու ներքո գործող կենտրոնում ուսուցումն անվճար է, ինչպես և անվճար են երեխաներին տրամադրվող գրքերն ու գրենական պիտույքները: Կենտրոնում գործող տասնյակից ավելի խմբակներից մեկն էլ <<Հայասա>> պարային համույթն է, որտեղ անվճար մեր ազգային պարն ուսանում են հենց կենտրոնի սաները: Նրանց բազմաթիվ բեմական հագուստները և շրջագայությունների ծախսերը հոգում են հայ մանուկների ապագայով մտահոգ բարերարները: Մեր հաջողությունն է, որ <<Հայասա>>պարի խումբն այսօր արդեն մեծ բեմեր է բարձրանում` պատվով հնչեցնելով Հայաստան անունը:
Ոմանց համար ընկալելի չէ անշահախնդիր աշխատելու ու նվիրվելու ձգտումը և փորձեր են անում խարդախություն գտնել այնտեղ, որտեղ միայն պարզ, մարդկային սիրո վրա կառուցված սան-ուսուցիչ հարաբերություններ են:
Հուսով ենք, որ կենտրոնի գործունեությանն ու հայանպաստ առաքելությանը ծանոթանալուց հետո զազրախոսները պիտի ամոթ զգան, իսկ ընթերցողները` հավաստի լուրերով տեղեկացված, որպեսզի գառան դիմակ հագած գայլերը, սուտն ու կեղծիքը որպես ճշմարտություն չկարողանան մատուցել:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Jun 17, 2011 19:16