ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, June 17, 2011 22:52 - 1 քննարկում

Այս հարցերը պետք է ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազա՜տ դեսպաններ Արա Աբրամյանին և Շառլ Ազնաուրին:

Ինչո՞վ Թուրքիան և Ադրբեջանը կարողացան կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ինչո՞վ Թուրքիան և Ադրբեջանը կարողացան կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին 

16 հունիսի 2011 – 21:44 AMT

PanARMENIAN.Net – Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի առաջ տանեն իրենց միանգամայն «կասկածելի» ճշմարտությունը Հայաստանի և նրա հետ կապված ամեն ինչի մասին: Վերջին օրինակը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացված «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում տեղ գտած միջադեպն է: Ցուցահանդեսի բացման օրը ոչինչ չկասկածող այցելուներին տհաճ անակնկալ էր սպասում. յուրաքանչյուր խաչքարի տեղանուններով վահանակներն առանց բացատրությունների հանվել են կազմակերպիչների կողմից: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը: Հանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, որն ամրացված է եղել Հայաստանի դրոշի կողքին:

Ինչպես միանգամայն արդարացի նշել են «Հայ Դատի» ֆրանսիական գրասենյակում այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց դրան ադրբեջանա-թուրքական միջամտությունը պետական մակարդակով: Ընդ որում, հայ համայնքն արդեն խոստացել է համապատասխան արձագանք տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «քաղաքակիրթ վանդալիզմին»:

Չի բացառվում, որ այդ կերպ Հայաստանի հարևանները վրեժ են լուծել այն բանի համար, որ 2010թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը որոշեց «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունը` իր Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները:

Գաղտնիք է մնում, թե ինչ պատահեց կես տարի առաջ, և ինչու ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը 2010-ի նոյեմբերին արհամարեց ադրբեջանական հիստերիան, այժմ դրան հակառակ է գործում: Այս ինչո՞վ կարող էին Հայաստանի հարևանները կաշառել կամ վախեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Jun 18, 2011 4:36