ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, June 14, 2011 0:08 - չքննարկված
Սասդ կտրի՛, լռության տասնօրյակ է հայտարարված…
Վաղվանից Հայաստանում սկսվում է “լռության” տասնօրյակը
Որքան մոտենում է հունիսի 25-ը, այնքան աճում է անորոշությունը հանդիպման արդյունքների վերաբերյալ: Հայաստանում վերջին օրերին ամենաբարձր պաշտոնական մակարդակը, որ որևէ “միտք” է ասել այդ թեմայով, արտգործնախարարության մամլո ծառայությունն է, որը տարածել է տեղեկատվություն ինչ-որ “անհայտ” կետերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցման վերաբերյալ: Իսկ Ադրբեջանում բոլոր մակարդակների պաշտոնյաններն ու քաղաքական գործիչները տարօրինակ լավատեսություն են արտահայտում տարբեր առիթներով: Այդ լավատեսությունն օր օրի աճում է, և պաշտոնական կարծիքների ու մեկնաբանությունների պակաս ադրբեջանական մամուլում չկա: Մեր հավաստի տեղեկություններով` վաղվանից Հայաստանում հայտարարվում է “լռության “ տասնօրյակ իշխանության ճամբարում`Կազանի հանդիպման թեմայով: Նրանք, ովքեր մինչ այդ մշտապես գրանցված էին մամուլի ակումբներում, այժմ կդառնան “անտեսանելի և անհասանելի”: Այն քաղաքական մեկնաբանները, որոնք որոշակի հեղինակություն ունեն քաղաքական դաշտում և որոնց կարծիքը երբեմն ներկայացվում էր ռուսալեզու օտարերկրյա մամուլում` “տասն օրով կմեկնեն հանգստյան վայրեր”: Նպատակը մեկն է. մինչև Կազանի հանդիպումը հասարակության միտքն ու ուշադրությունը կենտրոնացնել այլ “հետաքրքիր” իրադարձությունների վրա: Առաջ կմղվեն “հերթապահ” հոգեբանները, սոցիոլոգներն ու “փոքր տրամաչափի” ընդդիմադիր գործիչները, որոնք կփորձեն հակասություններ ու հակամարտություններ փնտրել կամ կոալիցիայի ներսում կամ էլ, եթե հաջողվի, ընդդիմադիր դաշտում: Նրանց գործը թեթևացնելու համար կրկին շրջանառության մեջ կդրվի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի “հրաժարականի” հարցը: Այս տասնօրյակում որևէ “թույլ օղակում” հնչեղ հետևանքներով քրեական գործ կհարուցվի: Կամ մամուլով, կամ Youtube-ով “հանկարծակի” բացահայտումներ կարվեն ներկա և նախկին նախագահների գործունեությունից: Ինչպես միշտ այս պատասխանատու պահին հասարակության ուշադրությունը կզբաղեցնի ԱԺ նախագահը որևէ օրիգինալ հայտարարությամբ: Մի խոսքով, կարվի ամեն ինչ, որ հասարակությունը ժամանակ չգտնի Կազանի հանդիպման մասին մատածելու ու անհանգստանալու համար; Նրան “կզվարճացնեն”: Բացի հասարակական կարծիքը զբաղեցնող “արհեստավարժներից”, մնացյալի համար լռության տասնօրյակ է: Կլռի ՀՅԴ-ն: Կլռի կոալիցիան: Կլռեն իշախանական բարձր մակարդակներն իրենց պալատական “երգչախմբով”: Նորից դեժավյու ենք ապրելու, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրերին: Բարի զվարճանք սիրելի հայրենակիցներ ….. |