ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, June 5, 2011 10:45 - 1 քննարկում
«Հետք»-ի ցեխոտ հետքերը…
Շատ կարևոր է, թե լրատվությունն ո՞վ է տարածում և ի՞նչ նպատակներ է հետապնդում:
Եթե լրատվության աղբյուրը օտար ծագում ունեցող փողերով է ֆինանսավորվում, ուրեմն փողատիրոջ պատվերն է կատարվում, իսկ վերջինիս շահերը երբեք չեն համընկնում Հայաստանի շահերի հետ:
Կարդացեք այս լրատվության մասին արձագանքները “Հետք” կայքում ու ինքներդ կհամոզվեք:
Տպավորությունս այնպիսին է, որ գորիսեցի “ականատեսներն” ու մի շարք այլ մեկնաբանությունների հեղինակները նույն աղբյուրի գործակալներն են: Բուն “տեղեկատվության” նպատակը այն մեկնաբանությունն է, ավելի ճիշտ նրա հիմնավորումը, որում ասվում է՝ թե Հայաստանն այլևս ապրելու տեղ չէ ու պիտի հեռանալ, որքան շուտ, այնքան լավ:
Հիմա կարծես ամեն ինչ ավելի պարզ է դառնում: Լրագիրն ու լրագրողը թքած ունեն այն բանի վրա, որ հոդվածում գրվածը բացարձակ սուտ է, կամ կիսատ-պռատ իրականություն, որը նենգափոխված ձևով ներկայացվում է հանրությանը, կարևորը դրա նկատմամբ արձագանքներն են: Դրանցից կարևոր են միայն պետության քայքայմանն ու պետականության դեմ ուղղված հայտարարությունները, որով “Հետք” կոչվածը կատարում է իր օտար տերերի պատվերը, իսկ եթե հանկարծ միամիտ ընթերցողը չի ընկնում այդ ծուղակը, ապա նրա անունից հանդես են գալիս “հետքի”՛ արտահաստիքային գործակալները :
David
1 քննարկում
misak