Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 4, 2011 1:30 - 1 քննարկում
Վերջապես մենք ազգային պետություն ենք…
Այստեղ՝ քննարկումներից մեկում նմանատիպ առաջարկով ես եմ հանդես եկել:
Համամիտ լինելով պարոն Մեծամորցու առաջարկությունների մեծամասնության հետ՝ որոշ հարցերում պետք է զգույշ լինել, օրինակ՝ ԿԳԲ-ն, որն այսօր Ազգային Անվտանգության ծառայություն է կոչվում պիտի հանվի այդ ցուցակից, քանզի անձը, որին ազգային անվտանգության գաղտնիքներն են վստահվում պիտի վստահելի լինի ամենուրեք, այսինքն ավելի գերադասելի է, որ պատասխանատու պոստերում հենց այդպիսի վստահելի անձինք լինեն:
Չնայած, խորհրդային կարգերը միշտ համարել եմ փորցանք այդ երկրի բնակիչների գլխին, սակայն այնտեղից մի տիպիկ օրինակ էր հենց Անդրոպովի գլխ քրտողար դառնալն ու դրանից հետո իրականացվող փոփոխությունները…
Ես նախորդ քննարկման ժամանակ առաջարկել ու հիմա էլ կրկնում եմ, Հայաստանը լինելով փոքրիկ և յուրահատուկ երկիր իրավունք չունի իրեն այնպիսի շռայլություն , ինչպիսին օտարամոլ ու օտարազգի քաղաքացիներին պատասխանատու պաշտոններում աշխատելու հնարավորություն ընձեռնելն է, թույլ տալը:
Մենք պետք է օգտվենք գիտության վերջին նվաճումներից ու անպայմանորեն գենետիկորեն ստուգենք ու հաստատենք այս կամ այն պաշտոնին հավակնողի հայկական ծագումը և միայն այդ տվյալն ունենալուց հետո քննարկման առարկա դարձնել թեկնածուի մնացած ցուցանիշները, այն է՝ գիտելիքների պաշարը աշխատանքային փորձը, բնավորությունը, քաղաքական կողմնորոշումները, երկրի կենսական հարցերի շուրջ նրա տեսակետները և այլն:
Կրկնում եմ, ոչ ոք մեզ չի կարող մեղադրել, որ մենք ազգային պատկանելիությունը, իմա հայ լինելը, սահմանադրորեն ամրագրենք երկրի կարևորագույն պատասխանատու պաշտոնների համար: Վերջապես մենք ազգային պետություն ենք ու այդ պետությունն առաջին հերթին հայության խնդիրների լուծմամբ է զբաղվում այլ ո՛չ Հայաստանի հաշվին այլոց խնդիրների լուծմամբ, զոր օրինակ ԼՏՊ-ի միջոցով “Բրիտիշ Պետրոլիումի”, կամ որ նույնն է հրեաների խնդիրների լուծմամբ:
David Metzahogi
1 քննարկում
HAKOB M.