ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, June 4, 2011 1:50 - 1 քննարկում
Ջաք Գեւորգյան. «Արեւը՝ կյանք է, ես ալ Արեւը կհավատամ»:
Идеи Кеворкяна были осуждены врачебным сообществом и властями США. В 1991 он был лишен лицензии на занятия медицинской практикой, а затем подвергся судебному преследованию.
Ինչպես միշտ ռուսական մամուլտ իր տգիտության մեջ է: Ջաք Գեւորգյանի դատավարության հետ ԱՄՆ-ի բժշկական ընկերությունները որեւէ կապ չունեն, ավելի, նրանց ճնշող մեծամասնությունը պաշտպանում էր Գեւորգյանի մոտեցումները: Ջաքի գաղափարների թշնամիներն էին ԱՄՆ-ի պետական առողջապահական ֆոնդերից սնվող օլիգարխիաները: Ջաք Գեւորգյանի հիմնական բանաձեւը սա էր՝ անբուժելի, մահամերձ հիվանդն ըստ իր ցանկության ինքը պետք է որոշի՝ երբ եւ ինչպես հեռանալ կյանքից, դա միայն նրա իրավունքն է, այլ ոչ թե բժիշկի, պետության, եկեղեցու կամ ապահովագրական ընկերության:
Մի բացառիկ հայ արեւորդի էր Ջաքը եւ թող Աստված նրա հոգին լուսավորի:
Մի անգամ, բանտում տեսակցության ժամանակ, Ջաքն ինձ հարցրեց, ասաց՝ Արթուր հին հայերը կրակը կպաշտեի՞ն.:
Ասացի՝«Ո՛չ, հին հայերն Արեւապաշտ էին: Տիեզերական մեծ Արեւը նրանք ընկալում էին որպես գերագույն հոգի»,- փորձեցի բացատրել ես:
Ջաքը ցնցվեց, ելավ տեղից ու ասաց,-
«Արեւը՝ կյանք է, ես ալ Արեւը կհավատամ»:
ARTUR ARMIN
1 քննարկում
Armenuhi