Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, June 3, 2011 8:22 - 3 քննարկում
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԵՌԱԿԱ ՌԱԶԲՈՐԿԱՆՆԵՐ
Կարգալույծ անելու որոշումն անհիմն է:
Շվեյցարիայի հայ համայնքի քահանա Տեր Աբել Մանուկյանը նամակ է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ իրեն կարգալույծ անելու որոշումը համարել անարդար, անընդունելի եւ ապօրինի:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ոչ Ձեզանից կարգ ստանալն է պատիվ, ոչ էլ կարգալույծ լինելը՝ անպատվություն։ Դուք կարծում եք՝ կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ դա Ձեր ամենամեծ տկարությունն է»:
Շվեյցարիայի հոգեւոր հովիվը գրել է նաեւ, որ «կարգալույծ անելու սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական և կարգապահական ոչ մեկ հիմք չունի»:
Հիշեցնենք, որ քահանան կարգալույծ էր հռչակվել հունիսի 1-ին` Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ: Իսկ շվեյցարահայերը դեմ են իրենց հոգեւոր հովվին փոխելուն, եւ միջադեպը մեծ աղմուկի պատճառ է դարձել:
3 քննարկումներ
ruzanna