ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, June 2, 2011 23:42 - 1 քննարկում
Հոգնած ու դանդաղկոտ Լևոն Տեր Պետրոսյանին գալիս է փոխարինելու համարձակ ու անզիճող Նիկոլ Փաշինյանը:
Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջը ուժի մեջ է, ասել է Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյան
Երեւան: Մեդիամաքս: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացում ՀԱԿ դիրքորոշումը գնալով կոշտացել է, իսկ իշխանության դիրքորոշումը` մեղմացել:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե ՀԱԿ-ը երեք տարի առաջ միայն պահանջում էին քաղբանտարկյալների ազատ արձակում, ապա այսօր նոր նախապայմաններ է առաջ քաշում, որոնցից երեքն արդեն կատարվել են:
«Սա նշանակում է, որ մեր դիրքորոշումը ավելի կոշտացել է, իսկ իշխանությանը` մեղմացել: Ներքաղաքական հետագա զարգացումների տրամաբանությունը կախված է իշխանության արձագանքներից», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով, “արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը օրակարգում է, իսկ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջը` ուժի մեջ”: