Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 1, 2011 22:59 - չքննարկված

Օֆ.. ների’ր իրոք, ինձ հայ ժողովուրդ…

ՀԱՅԸ
Ասում են հայը եղել է բարի,
Ժպիտը դեմքին թիկնեղ և արի:
Աշխատել է շատ, քարից հաց քամել
Վայրի հողերից Հայաստան շինել:
Օգնել է թույլին, աղքատին պահել,
Իր տան չոր հացը նրա հետ կիսել:
Տեսնելով հյուրին` թեկուզ անծանոթ,
Սիրով պատվել է մինչև առավոտ,
Խմել է իրենց նոր քաշած գինին,
Նվագել, երգել, պարել քոչարին:
Չի խլել երբեք ոչինչ, ոչ մեկից,
Եղել է ազնիվ, բաց, մաքուր, անբիծ:

Խորհում եմ հիմա.. եղել է արդյոք?,
Քանի որ հիմա դժվար է իրոք,
Գտնել մեր երկրում մի ազնիվ հայի`
Ով սիրով անկեղծ քեզ կբարևի:
Չի խաբի ու կեղծ ժպիտը դեմքին,
Չի ասի նա քեզ.” Մեռնեմ քո սրտին,
Մի քիչ փող ունես, վիռուչատ անես,
Ջանին քո մեռնեմ. երդվում եմ տե’ս,
Էս 2 օրը հետ կտամ ես քեզ…”
Բայց հո հարիֆ չենք այս ապուշ բոմժին,
Էլի մենք փող տանք, որ առնի փոշին,
Փոշին կամ օղին` ջուրն անմահական,
Խմեն ու դառնան երկրին տիրական:
Հետո վերջում էլ մեկի ուսերին,
Հազիվ տուն հասնեն վաղ լուսադեմին:
Հետո կզարթնեն մտքերով բազում,
Մոռացած արդեն թասիբ ու խոստում:
Սրանից հետո ինչ ասես սրան,
Շատ մեղմ է հնչում. “Հիմար, սուտասան..”:
Դժվար է իրոք գտնել կարեկից`
Ընկեր բարեկամ, հարևան, դրկից,
Որ չի հայհոյի նա քո հետևից`
Որպես կեղծ ընկեր, նախանձի ցավից,
Չի բացի երբեք բերանն անճոռնի`
Տեսնելով քայլող մի սիրուն “Լորի”:
Հա ասեմ նաև ու եթե հանկարծ,
Դու մի օր փորձես ու սրանց հարց տաս,
Թե ապեր, խի եք դուք ձեզ սենց պահում..
Կասեն. կյանքն է մեզ, ախպերս ստիպում,
Կյանքն է ստիպել, որ դառնանք լկտի,
Ու ապրենք այսպես սոված ու փնթի:
Իսկ թե հարցնես, ասենք, “հա’յ” ախպեր.
Գիտես, թե ով է Թումանյանը մեր,
Կասի նա անկեղծ “վարկածն հայկական”,
Որ Թումանյանն է հիմնել Շաուրման:
Կասեմ ես մի փաստ.. ու շատ նողկալի,
Որ սրանց համար “տո’ ինչ “Քոչարի”,
Կամ տաղանդավոր աշու’ղ Ջիվանի
Իսկ Սայաթ Նովան թող անհետ կորի”,
Պետք է լսենք մենք` “մուղամ հայկական”,
Տղերքով տժժանք, սուտի գողական:

Օֆ.. ների’ր իրոք, ինձ հայ ժողովուրդ,
Որ սրանց նման` աղբը այս կեղտո’տ,
Կոչեցի ես հայ, իրոք ինձ ամո’թ:
Վահագ Ռաշ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ