ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, May 28, 2011 19:19 - 2 քննարկում
Դե ձեզ մատաղ բանվոր (բանտարկյալ) տղերք, մե՛կ էլ, մե՛կ էլ մի զարկ տվե՛ք: Մի զարկ տվե՛ք ցարի գահին, որ խորտակվի’ նա հիմնովին….
ԵԱՀԿ-ն ողջունում է համաներումը Հայաստանում
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աջուբալիսը ողջունելել է Հայաստանում իրականացված համաներումը, որի համաձայն, ազատ են արձակվել Հայաստանի նախագահի ընտրություններից հետո` 2008 թվականին մարտին կազմակերպված ցույցերի մասնակիցները:
«Ողջունում եմ այդ որոշումը, որը նոր գլուխ է բացում իշխանության եւ ընդդիմության երկխոսությունում, եւ շնորհավորում եմ իշխանություններին այդ քայլի կապակցությամբ»,- նշել է Աջուբալիսը` ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարությունում:
«ԵԱՀԿ-ն եւ մեր միջազգային գործընկերները մշտապես կոչ են արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել բանտարկյալներին` այսպիսով կատարելով բարի կամքի դրսեւորման քաղաքական քայլ»,- ընդգծել է Աջուբալիսը, հավելելով, որ այդ հարցը բարձրացրել է Հայաստանի նախագահի եւ արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Հայաստան կատարած այցի շրջանակներում:
«ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունների հիմնական պարտավորությունն է ազատ ժողովների եւ արտահայտությունների ապահովումը, եւ մենք հուսով ենք, որ Հայաստանի իշխանությունները հետագայում էլ կշարունակեն կատարել այդ պարտավորությունները: Հուսով ենք, որ առաջիկայում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- հայտարարել է Աջուբալիսը, հավելելով, որ ԵԱՀԿ-ն եւ կազմակերպության Երեւանյան գրասենյակը պատրաստ են ցուցաբերել ցանկացած աջակցություն Հայաստանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ` Ազգային Ժողովը համաներման որոշում ընդունեց: Համաներում կստանան 496 բանտարկյալներ: Երեկ ազատ են արձակվել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Լուրեր Հայաստանից – NEWS.am
2 քննարկումներ
David