ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, May 24, 2011 7:56 - 5 քննարկում
Ես փոխում եմ ազգանունս
ԵՍ ՓՈԽՈՒՄ ԵՄ ԱԶԳԱՆՈՒՆՍ
par Robert Է Արորդի, lundi 23 mai 2011, 18:57
Հայհոյում եմ ես անխնա,
Ազգանունս դնողներին,
Հայհոյանքս անեծք դառնա,
Գերդաստանս անպատվողին:
Կա մի բլուր արևելքում,
Նազարեթ են այն անվանում,
Ազգանունս ինչքան լսում,
Նվաստացած եմ ինձ զգում:
Անշուք բլուր, տնազ սարի,
Թզուկ կողքին մեր սարերի,
Որ իր քաշով ոսկի լինի,
Սուրբ Մասիսի փոշին չարժի:
Ինչ կապ ունեմ ես դրա հետ,
Թե չփոխեմ հենց այսուհետ,
Կհամարեմ ինքս ինձ անգետ,
Օտարամոլ, մարդ անհեթեթ:
Ապ ու պապերս Խոյեցի,
Ես զտարյուն Հայաստանցի,
Ծնված ափին մայր Արաքսի,
Հովանու տակ Արարատի:
Թող կոչվեի ես Խոյեցյան,
Արարատյան կամ Մասիսյան,
Թող Դվինյան կամ Արաքսյան,
Արտաշատյան, Արագածյան:
Թող կոչվեի Անտաշքարյան,
Թեկուզ լիներ ոչ սազական,
Կմնայի կառչած դրան,
Միայն լիներ այն հայկական:
Ծրագիր է հետապնդվել,
Արմատներից փորձել կտրել,
Ով է հարցն այդ կարգավորել
Երբ պետություն չենք ունեցել:
Ոնց ծիրանի համն ու գույնը,
Ամեն մարդու ազգությունը,
Եվ անկասկած ինքնությունը,
Ազգանունն է ու անունը:
Հոգ չեր լիներ վատ ազգանուն,
Չեր համարվի անպատվություն,
Եթե լիներ բացառություն,
Բյուր լավի մոտ, մեկ թերություն:
Տեսեք թե կա մի Դարբինյան,
Փոխարենը տաս Նալբանդյան,
Մի Հովիվյան, բյուր Դալլաքյան,
Էլ Խուրշուդյան, Աթաբեկյան:
Տասնյակ հազար Նազարեթյան,
Նազարբեկյան ու Նազարյան,
Բեկնազարյան,Գյուլնազարյան,
Աստված գիտե, թե էլ ինչյան:
Հազարավոր Ջահանգիրյան,
Բյուր Սաֆարյան, Հովհաննիսյան,
Էլ Պողոսյան ու Պետրոսյան,
Սարգսյան ու Սամուրգաշյան:
Չունենք ոչ մի Թագավորյան,
Չեք գտնի գեթ մեկ Արքայան,
Փոխարենը բյուր Սուլթանյան,
Սրանից էլ խայտառակ բան:
Հազարավոր Շահնազարյան,
Էլ Շահվերդյան ու Շահինյան,
Բյուր Շահբազյան ու Շահգելդյան,
Ճիշտ պատկերը մեր պատմության:
Չունենք գեթ մեկ Հայաստանյան,
Բայց կա հազար Իսրայելյան,
Չկա գեթ մեկ Երևանյան,
Հազարավոր Ստամբուլցյան:
Մեկ Իշխանյան, տաս Խանոյան,
Չունենք անգամ մեկ Աստվածյան,
Տեսեք ինչքան ալահվերդյան,
Ուր ենք հասել, ապշելու բան:
Էլ ինչով ենք հպարտանում,
Քրիստոնյա մեզ անվանում,
Սուլթան, ալահ, շահ ենք պաշտում,
Նման ձևով ուր ենք գնում:
Պաշտամունք Է օտարների,
Բայց պաշտամունք ամոթալի,
Անպատվություն մեր անցյալի,
Ինչու նաև ոչ ներկայի:
Ինչու չկա մեկ Վագրյան,
Կամ թե ասենք հենց Առյուծյան,
Պատվավոր ու արքայական
Փոխարենը` բյուր Ասլանյան:
Մի Ծաղիկյան, հազար Գուլյան,
Էլ Գուլանյան, Գուլիբեկյան
Մի Սիրունյան, տաս Գյոզալյան,
Էլ Քալաշյան, Կարագոզյան:
Տեսեք խելոք ու զարգացած,
Մաշկը սպիտակ, ոնց ցորեն հաց,
Զտարյուն հայ, արժան նախնյաց,
Աֆրիկյան է կոչվել հանկարծ:
Ինչ ասել է Ամիրզադյան,
Կամ թե ասենք հենց Չատոյան,
Ոնց ճակատին դաջված խարան,
Ներեք, բայց կա և Կզողլյան:
Ինչքան էլ մեր լավը ասենք,
Մեզ արիացի ազգ համարենք,
Վիճակն այս ինչ անվանենք,
Թե աչքներս փակենք, լռենք:
Երևութն այս շատ է նման,
Հարսնացուի մի աննման,
Ում հարսնաշորն հարսանեկան,
Ունի անթիվ սև կարկատան:
Դիմազրկվել ենք կամավոր,
Թողած չքնաղ մեր սար ու ձոր,
Արքաներին արժանավոր,
Դարձել ենք խիստ օտարամոլ:
Ու հենց էսպես, բյուր, անհամար,
Ազգանուններ մեզ անհարմար,
Չես հասկանում ինչի համար,
Ինչ է, չունենք բառեր հարմար:
Բայց, փառք աստծո, դրանց կողքին,
Ազգանուններ ունենք կարգին,
Ջինջ, հայկական, մաքուր, անգին,
Պատիվ բերող կրող անձին:
Ունենք Սարյան ու Սասունյան,
Արևշատյան ու Լուսինյան,
Կա Արազյան ու Վահանյան
Եվ Արամյան ու Ավագյան:
Փառք դնողին, կա Բազեյան,
Նաև Հայկյան ու Տիգրանյան,
Անգամ Պապյան ու Արմենյան,
Ազգանուններ խիստ պատվական:
Դե, կարծես թե բավ է այսքան,
Լցվեց բաժակն համբերության,
Այսօրվանից ինձ անվարան,
Անվանում եմ Գագիկ Հայկյան:
Բան կա փոխման չէ ենթակա,
Ոնց սրբություն,աստված վկա,
Հայրենիքն ու ծնողն է դա,
Մինչ փոխելու բաներ շատ կա:
Անկախություն է բաղձալի,
Պահը հարմար, նպաստալի,
Փորձենք մաքրել մեր անցյալի,
Հետքերը սև, ամոթալի:
Թող որ ոչ ոք չնեղանա,
Ասելիքս ճիշտ հասկանա:
Շատ բան կանցնի ու կգնա,
Ազգանունը միշտ կմնա:
Եթե ունենք հիշողություն,
Ու ազգային հպարտություն,
Չկա ոչ մի դժվարություն,
Անհրաժեշտ է լոկ ցանկություն:
Եկեք փոխենք մի անգամից,
Ազգանուններ ընտրենք անբիծ,
Սերունդները հենց վաղվանից,
Գոհ կմնան անշուշտ մեզնից:
ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ
Ահեկան, Հայկյան 4496 թվական
5 քննարկումներ
misak