ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, May 19, 2011 7:55 - չքննարկված

Դլեե՜ յամա՜ն… վայ դլեյամա՜ն…

Քյավառցիները նախագահից խնդրում են, «օր Քյավառը մտցնա Հայաստանի կազմի մեջը»

Հասարակություն | Ուշադրության կենտրոնում || 20:27 / 19.05.2011

Գրիգոր Արթենյանը 5 տարուց ի վեր Գավառից ընտանիքով տեղափոխվել է ՌԴ և այնտեղ բնակություն է հասատել:

Ընտանիքի բոլոր անդամները աշխատում են ու կարողանում են, ինչպես իրենք են ասում. «նորմալ մարդավարի ապրել»: Այս տարի վերադարձել է հայրենի Գավառ, սակայն հայրենիքում նույն անմխիթար վիճակն է ինչ հինգ տարի առաջ ու հիմա օրերն ու ժամերն է հաշվում, թե երբ է մեկնելու հայրենի քաղաքից:

«Այստեղ աշխատանք չկա, մարդիկ ապրում են չարքաշ կյաքով, հող չեն կարողանում մշակել քանի որ եկամտաբեր չէ , եթե մեկն էլ հող ա մշակում սեզոնի վերջում ստացվում ա էշ առնող, էշ ծախող»,-slaq.am-ի թղթակցին ասում է Գրիգոր Արթենյանը:

Մեր այցելության պահին Գավառի քաղաքային այգում միայն մեծահասակներ էին նստած ու մի քանի երիտասարդ տղաներ:

Գավառցիներից մեկը` հեռվից մեզ նկատելով բղավեց. «մե թիքյա էլ ուշ գայիք Քյավառ` սաղ-սալամաթ, առողջ տղամարդու էրես չէիք տենա, քյավառցին օրեր ու ժամեր ա կհաշվա, օր էթա խոպան, թե` չէ, մնա ըստեղ` անոթի կմեռնի»:

Գավառի կենտրոնական փողոցը և դեպի հիվանդանոց տանող ճանապարհը մոտավորապես կարելի է ճանապարհ անվանել: Այն ամբողջովին քանդված է, մեծ ջրափոսեր են գոյացել, և ավտոմեքենաների, առավել ևս մարդկանց անցուդարձը դժվարանցանելի է դարձել:

Տաքսու վարորդները նշում են, որ երբ պատվեր են ունենում հիվանդանոց, պատվիրատուից կրկնակի գումարեն պահանջում, քանի որ մեքենաները մինչև տեղ են հասնում մեքենայի մի մասն հաստատ ջարդվում է:

Գավառցիները ասում են, որ այս ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է Խորհրդային տարիներին և հույս էլ չունեն, որ երբևէ այն կվերանորոգվի:

Տաքսու վարորդ Ստեփանը հումորով ավելացնում է, որ եթե հիվանդանոց տանող ճանապարհը մեքենայի համար վնաս է` ապա «պատճառավորներին կօգնեն մեր լադոկները, ավտոն էնքան թափ կիդա օր ծննդկանին կխասունք հիվանդանոց թե չէ` ճիժը վռազ կծնվի, կարելի ա ասել, օր մեր լադոկները նպաստում են ծննդաբերությանը»:

Գավառցիները այլևս չեն հավատում ոչ տեղական մարմիներին, ոչ էլ ՀՀ կառավարությանը: Իսկ իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին խողճ գյուղացիները անգամ դեմքով չեն ճանաչում, «անունըն էնք մենակ լըսե» ասում են նրանք: Գավառցի Արմենակ Ղանդիլյանը պատրաստվում է նամակ գրել նախագահ Սերժ Սարգսայնին` այն խնդրանքով «Օր Քյավառը մտցնա Հայաստանի կազմի մեջը»:

Ըստ Slaq.am-ի:
HayNews.am

Սոցիալական ցանցեր



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ