Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 14, 2011 13:00 - 1 քննարկում

Շաբաթվա տարաբնույթ կարծիքներ..

Հարգելի Արամ կարապետյան, Հայը ավանդական կուսակցություն ունենալ չի կարող, մեզ՝ մեր պապերը կուսակցություն չեն ավանդել: Քանի կուսակցություն կա երկրի ներսում՝ այնքան բաժինների է մասնատված ազգային եւ պետական միասնական գաղափարախոսությունը: Հեղափոխությունը վերեւից՝ անհնար է, քանի, որ ներկա իշխանավորը վստահ գիտի՝ ամեն հեղաշրջում իրենց՝ գողերի ու թալանչիների համար մահացու վտանգ է: ԵՒ հետո, սրանք այն տեսակից չեն, որ ռեյտինգը ընկնելուց հրաժարական տան՝ դա արիական գործելաոճ է, ամոթի, նամուսի, բարոյականի ցուցաբերում՝ ինչից զուրկ է այդ հոտը: 2012-ը հանդարտ, բայց մեծ սառնասրտությամբ մոտենում է՝ քավարանը արդեն սարերի հետեւում չի: LEVON

……………………………………………………………………………………………..

Տարօրինակ է,շատ տարօրինակ,որ հիմա էլ մեղքը բարդւում է Սփիւռքի վրայ։Անյարմար է.Սփիւռքը յիշաչար չէ,թէպէտ յիշելու առիթները շատ են։Պարզապէս պէտք է ընդունենք որ երգը այնքան էլ յաջող չէր մեղմ ասած։մի գուցէ ուրիշ պատճառներ էլ կային ,բայց ըստ իս ,ամէնամեծ պատճառը երգի ընտրութիւնն էր։երգչի ընտրութեան հարցում թող արհեստավարժ մարտիկ իրենց կարծիքներն արտայայտեն,իմ ասելիքը եզրափակեմ ասելով որ իսկապես խայտառակութիւն է այսպիսի հիմար կարծիքներ տարածելը… ANNA

………………………………………………………………………………………………

LEVON-ին.
ինչ եք հասկանում “Հայը ավանդական կուսակցություն ունենալ չի կարող, մեզ՝ մեր պապերը կուսակցություն չեն ավանդել”… գրելով??
Շատ խոցելի կարծիք ունեք, թեկուզ այն պատճառով, որ ժողովրդական լեզվով ասած ավանդական կուսակցությունները համեմատում եք 1991 թվականից հետո Հայաստանում ստեղծվածների հետ ու տալիս ընդհանուր գնահատականներ… Նաեւ ասեմ, որ անիմաստ եմ գտնում բացատրել, որ հենց մեր պապերի ստեղծած կազակերպություններն են տասնամյակներ շարունակ դաստիարակել ազգային մտածողություն, քանի որ մաղձ եմ տեսնում Ձեր արտահայտված մտքերի մեջ… Դե որ սկսել եք ու այդքան խելացի եք մեր պապերից, ապա բացատրեք խնդրեմ, թե “ազգային եւ պետական միասնական գաղափարախոսություն” ասելով ինչ եք հասկանում??????

Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության փոխնախագահ Հարություն Առաքելյան

…………………………………………………………………………………………

Ես սփյուռքի պասսիվության մասին խոսելիս կուզենայի, որ հիշեիք քվեարկության կաննոնները: Քվերկությանը մասնակցում են միայն այդ օրվա երգիչների երկրները: Իսկ այդ օվա երկրներից ՇԱՏԵՐՈՒՄ (հատուկ նշում եմ ոչ բոլորում), հայկական համայնքները շատ փոքրաթիվ են: Անձամբ իմ ընտանիքը չկարողացավ ձայն տալ, որովհետև Դանիան չէր մասցնակցում այդ օրը: Իսկ մյուս հանգամանքը հիշենք, որ աշխարհում այսօր ոչ մի փոքր ի շատե արժեք ներկայացնող միջոցառում դուրս չէ քաղաքականությունից և քանի որ մեր “շերեփն էլ թղթից է
” ուրեմն մենք պետք է հրաժարվենք այդ շոուներին մասնակցել և այդ գումարները ավելի նպատակային ծախսենք: Օրինակ հենց ազգային մշակույթի ճյուղերի զարգացման վրա: Arpine

…………………………………………………………………………………………

ՀԱՐԳԵԼԻ ԴԱՎԻԹ ես հակադաշնակցական չեմ ես ավելի շուտ հակակուսակցական եմ. քանի որ ցանկացած կուսակցություն ժամանակի ընթացքում վերածվում է մի ցավոտ վերքի ազգի մարմնի վրա իսկ դաշնակցությունը այդ վերքերից ամենախորն ու ցավոտն է. Ձեզ համար զարմանալի չէ, որ դաշնակները և նրան կից կառույցները մոնոպոլացնելով ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման համար գործընթացը, մինչև հիմա ոչ մի արդյունքի չի հասել և դա այն դեպքում երբ Ռուսաստանում որտեղ դաշնակների հետքը անգամ չկա, դումայում շատ արագ էտ հարցը լուծվեց, նույնը եղավ Ստասբուրգում, վերջերս Արգենտինայում…իսկ ԱՄՆ-ում ոչ քանի որ եթե այդ հարցը այնտեղ լուծվի ապա դաշակները ուրիշ գործ չեն ունենա որի անվան տակ կարողանան սփյուռքի ֆինանսները քամել.Նրանց համար այդ հարցի վեջնական լուծումը ձեռնատու է այնքանով ինչքանով դագաղագործի համար մարդկանց անմահությունը. Ժամանակին Կալիֆոռնիաի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը փորձեց ստեղծել մի գաղափարական շարժում,որին կմիանար ամբողջ հայությունը անկախ կուսակցական պատկանելիությունից.Փաստորեն ժամանակի ընթացքում կվերանար կուսակցություն հասկացողությունը ներ ու միջկուսակցական կեխտոտ խաղերի հետ միասին.Մտածված էր նաև շարժման անունը ԱՐՄԵՆԻԶՄ…սիոնիզմի հայկական տարբերակը…ավելացնեմ որ  կատարվեց նաև որոշակի կոնկրետ,ազգի համար շատ օգտակար և գաղափարախոսությանը համաշունչ քայլեր…հարգարժան Դոքմեջյանը իր պաշտոնավարման ընթացքում պետական իրավաբանական բարձր պաշտոնների նշանակեց քառասունից ավել հայերի….իսկ ինչպիսի՞ն  էր ավանդական կուսակցությունների վերաբերմունքը…շատ սառը,որոշ դեպքերում նույնիսկ թշնամական…եթե կարդաք 1983-1986 թթ. սփյուռքահայ մամուլը մասնավորպես լիբանանահայ Զարթոնք ու Արարատ,ֆրանսահայ Աշխարհ թերթերը կհամոզվենք… արդյունքում ոչինչ էլ չստացվեց…մի խոսքով լավ կուսակցություն չկա ու չի էլ կարող լինի ….հարգանքներով Օհանյան Արսեն

…………………………………………………………………………………………….



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
May 14, 2011 20:53