ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 13, 2011 1:26 - չքննարկված

ԹՈՒՂԹ ՈՒ ԳԻՐ` 5×3=15. «Մայիսի 31-ին կծախվի Հոտը, իսկ Մայիսի 32-ին և 33-ին Հոտին Հավատարիմ Շները կգզեն Չոբանին»:

Saturday, 07 May 2011 10:20

Written by SERGO

ՀՀՇ վարչության նախկին անդամներից մեկն nationalidea-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ մայիսի 31-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալու ավելի սենսացիոն հայտարարությամբ, որից հետո որևէ մեկի մեջ այլևս կասկած չի մնալու, որ նա ընտրել է այն ճանապարհը, որով ժամանակին գնացին Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը կամ Արթուր Բաղդասարյանը: «Լևոն Տեր-Պետրոսյանի միֆը վերջնականապես ցրվելու է, և բոլորի համար պարզ է դառնալու, որ այն, ինչի մեջ ժամանակին նա մեղադրում էր մեզ`իշխանության հետ համագործակցել, ժողովրդական շարժումը կամ ՀՀՇ-ն պառակտել, անում է հենց ինքը»,- ասում է մեր զրուցակիցը:

Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀՇ-ում պրոցես սկսվեց, որի իմաստն այդ կուսակցությունը վերջնականապես Տեր-Պետրոսյանին հնազանդեցնելն էր: ՀՀՇ վարչության մի շարք անդամներ, այդ թվում վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը և փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, հեռացվեցին վարչությունից, քանի որ համարձակություն էին ունենում Տեր-Պետրոսյանի կարծիքից տարբերվող տեսակետներ արտահայտել կամ հակադրվել նրա մամուլի քարտուղարներին: Այդ պրոցեսն ավարտվեց 2010թ. հուլիսի 17-ին ՀՀՇ 16-րդ համագումարով, որի ժամանակ Տեր-Պետրոսյանը ձևավորեց իրեն հնազանդ վարչություն: Այդ համագումարի ժամանակ ունեցած ելույթում նա անդրադարձավ իր կողմից իրականացված «զտմանը»՝ ասելով. «Իրականությունն այն է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ-ի ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության ու Հայ ազգային կոնգրեսի միջև։ Սակայն ՀՀՇ վարչության և խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, և կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել»:

Այն ժամանակ ՀՀՇ վարչությունից հեռացած անդամներն ասում էին, որ Տեր-Պետրոսյանի նպատակը մեկն է. բանակցել իշխանության հետ և փոխշահավետ համաձայնության գալ: Իսկ ինչո՞վ էին բանակցելու ընթացքում Տեր-Պետրոսյանին խանգարելու ՀՀՇ վարչության այլևս նախկին անդամները, որոնցից Տեր-Պետրոսյանն ազատվեց: Ընդհանրապես սեփական կարծիք ունենալը և այն արտահայտելու ազատություն ունենալը երբևէ չեն խրախուսվել Տեր-Պետրոսյանի կողմից: ՀՀՇ վարչության անդամները համարում էին, որ եթե Տեր-Պետրոսյանի միակ առաքելությունն իշխանության հետ բանակցելն ու համաձայնության գալն է, ապա այդ խնդիրն իրենից լավ կարող են իրականացնել այլ մարդիկ: Օրինակ, իշխանության հետ կարող է բանակցել և պայմանավորվել նաև ՀՀՇ-ն՝ որպես առավել հեղինակավոր և ազդեցիկ կառույց, մանավանդ որ ՀՀՇ վարչության անդամները համոզված էին, որ ՀԱԿ կոչվածն ամորֆ և ոչինչ չներկայացնող կառույց է, որը ենթակա է լուծարման:

Բայց եթե իշխանության հետ բանակցեր ՀՀՇ-ն, ապա պարզ է, որ բանակցության արդյունքներից կօգտվեին բացառապես ՀՀՇ ներկայացուցիչները: Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն մաքրելով ինքնուրույն մարդկանցից և այնտեղ նշանակելով իր կամակատարներին, իր ձեռքը վերցրեց բանակցելու, նաև բանակցության արդյունքները տնօրինելու մենաշնորհը:

ՀՀՇ համագումարից ընդամենը 9 ամիս անց Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանության հետ բանակցությունների հրապարակային արդյունքները: ՀՀՇ վարչության նախկին անդամները համոզված են, որ կան նաև ոչ տեսանելի հետևանքներ: Այդ բանակցության ամենամեծ արդյունքը լինելու է ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի նոր պառակտումը, քանի որ իշխանությունն այնքան մեծահոգի չի լինի, որ կարողանա բավարարել ՀԱԿ-ի մաս կազմող բոլոր ուժերի ախորժակը և ցանկությունները: Այս անգամ նրանց իշխանության կողմից ներդրված վնասարարներ անվանելը մի քիչ դժվար կլինի:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ