ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Friday, May 13, 2011 1:59 - չքննարկված
Գարսեվան, գինին շառ ա՛, շառ…
Խաչիկյանը խաչը. նա ոչ միայն իր ձեռքի, այլ լեզվի պատճառով է կրակն ընկել
Ամսաթիվ: 13/05/2011Կատեգորիա: ԳՈՒՆԱՎՈՐԹեգեր: Վազգեն Խաչիկյան
«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկությանը:
«Մեր աղբյուրը պատմում է, որ իր պաշտոնավարած շրջանում Խաչիկյանը հաճախ էր մեկնում Վրաստան` հանգստանալու եւ զվարճանալու: Կերուխումերից մեկի ժամանակ նա գինովցած վիճակում մի շարք` իր համար վտանգավոր հայտարարություններ է արել, որի ժամանակ պատմել է, թե ինչ «ավանդույթներ» են մշակվել իր ղեկավարած հիմնարկում: Նաեւ այլ պաշտոնատար անձանց անուններ է տվել, ովքեր մասնակից են ու կողմ են այդ «ավանդույթների» պահպանմանը: Ասում են` այդ հարբած խոստովանությունները տեսագրվել ու ձայնագրվել են, ապա դրվել համապատասխան անձանց սեղաններին, ինչը եւ ճակատագրական է դարձել Խաչիկյանի համար: Մեր տեղեկություններով, վերջին օրերին Խաչիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է, սակայն ասում են` այս անգամ հոգեկան առողջության մասին է խոսքը: Նրա հետ կապվել չի հաջողվում անգամ ընկերներին»,-գրում է թերթը: