ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, May 12, 2011 13:15 - չքննարկված
Երկու շների կռվից միշտ շահում է ազգային անցորդը…
Նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կներկայանա Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ
Մեր ունեցած տեղեկություններով օրերս տեղի է ունեցել ՀՅԴ գաղտնի ժողով, որի ժամանակ քննարկվել է մի շարք ուժերի, այդ թվում ,ԺԿ, ՆԺԿ, ՀՌԱԿ, Ժառանգություն կուսակցությունների հետ <<Ազգային ճակատ>> ձևավորելու և միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների նոր ձևավորովող այլանսը փորձելու է 2012թ խորհրդարանում ստանալ գոնե 25-30 պատգամավորական մանդատ, ինչը թույլ կտա ԲՀԿ հետ միասին ԱԺ-ում ձևավորել մեծամասնություն և ապահովել Ռոբերտ Քոչարյանի ծանրակշիռ ներկայությունը ԱԺ-ում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Միաժամանակ քննարկվել է 2013թ նախագահական ընտրություններին ներկայանալ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ: Տեղեկատվության իսկությունը դեռևս չի հաջողվել ճշտել ՀՅԴ ղեկավարներից: Սակայն եթե հաշվի առնենք, որ օրեր առաջ նմանատիպ մի հանդիպում էլ եղել էր <<Արարատ>> հյուրանոցում, իսկ ինչպես ժողովուրդն է ասում <<Առանց կրակ ծուխ չի լինում>>, ապա ամենայն հավանականությամբ առաջիկայում քաղաքական դաշտում կձևավորվի երրորդ բլոկը` ի հակակշիռ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի:
Neonews.a