ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, May 11, 2011 12:21 - 1 քննարկում

«Օտարալիզության ասպարեզում Աշոտյան – Դելյանովի անվան մրցանակ»

2010-2011 թթ Հայաստանում ընդունվեցին Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները, որոնց հետեւանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի եւ հայալեզու կրթության վրա: Այդ իսկ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում են և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները: 

Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան – Դելյանովի անվան մրցանակ» եւ նախատեսում է, որ այդ գործիչների ընտրությունը պետք է կատարվի հանրության քվեարկությամբ: Մրցանակի եւ հավակնորդների մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաեւ քվեաթերթիկը հասանելի են http://bitly.com/ebhX4e հասցեով:
Խնդրում ենք ուղարկել այս նամակը ձեր շրջապատի հետաքրքրված անձանց:

Շնորհակալություն:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողով:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Menua
May 11, 2011 16:30