ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, May 11, 2011 17:39 - 1 քննարկում
Արքայադուստր Դիանայի մասին նոր ֆիլմը` Կաննում
Հինգշաբթի, 12 Մայիս 2011 04:20 |
![]() Համաձայն բրիտանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների` ֆիլմը հիշյալ կինոփառատոնում կներկայացնի ալ-Ֆայեդի հայրը` եգիպտացի միլիարդատեր Մուհամմադ ալ-Ֆայեդը: Վերջինս ֆինանսավորել է այս կինոֆիլմի ստեղծման գործընթացը, որը նկարահանվել է դերասան, սցենարիստ ու կինոռեժիսոր Ալլեն Քիթի գլխավորությամբ: Հիշեցնեմ, որ միլիարդատեր ալ-Ֆայեդն իր որդու առեղծվածային մահվանից հետո բազմիցս հանդես է եկել հարցազրույցներով ու ելույթներով` կոչ անելով, որ պատահարն իրականում կազմակերպված սպանություն էր, որի ետևում Միացյալ թագավորության արքայատոհմն է կանգնած: Ֆիլմը ստեղծվել է շուրջ երեք տարվա ընթացքում և տևում է 1.5 ժամ, աշխատանքներն ավարտվել են 2011 թվականի մարտին: Ամենացնցող հատկանիշը ֆիլմում ցուցադրվող արքայադստեր սև ու սպիտակ լուսանկարն է` արված ողբերգական ավտովթարից րոպեներ անց: Արդեն իսկ հայտնի են Բրիտանիայի արքայական անդամների, ինչպես նաև Դիանայի մտերիմների ու ընկերների բացասական արձագանքը, մասնավորապես Ուիլյամն ու Հարրին կտրուկ դեմ են իրենց մորը մահացած ցուցադրող լուսանկարի հրապարակայնացմանը` անվանելով համանման քայլը «նողկալի»: Այնուհանդերձ, ֆիլմը ցուցադրվելու է, Կաննում այն չեն արգելել: Ընդհանուր առմամբ, «Ապօրինի սպանություն»-ը մանրամասնում է այն տարբերակը` համաձայն որի ավտովթարը եղել է գաղտնի պայմանավորվածության ու նախագծված դավադրության արդյունք, որի բացահայտման վերջնակետում կանգնած են Միացյալ թագավորության այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլեերը, թագուհի Ելիզավետա Երկրորդի ամուսին Ֆիլիպը, արքայազն Չարլզը, որը վրդովված էր նախկին կնոջ մի շարք սիրավեպերի` հատկապես ալ-Ֆայեդի հետ հարաբերությունների պատճառով: Ցուցադրվելու են նաև վկայություններ, որոնք մերկացնում են մի քանի լրագրողների մասնակցությունն ու փաստերի խեղման պատճառները: Հարկ է նշել, որ գոյություն ունեցող մեկ այլ տարբերակ փաստում է հենց լրագրողների ու լրատվամիջոցների անմիջական մեղքը կատարված ավտովթարում: Արքայադուստր Դիանան ամուսնացել էր Չարլզի հետ 1981 թվականի հունիսի 29-ին, հարսանեկան արարողությունը դիտել է շուրջ 750.000 հանդիսատես: Ապահարզանը տեղի է ունեցել պաշտոնապես 1996 |
1 քննարկում
Արտակ