Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, May 11, 2011 10:06 - չքննարկված

ՀԱԿ-ի ու իշխանության միջև այսպես կոչված երկխոսության նպատակն ըստ ինձ՝ քաղաքական դաշտի մուտքը այլոց առջև փակելն է :

ՀԱԿ-ն ու իշխանությունը բոլոր հարցերում միակարծիք են , նրանք միայն մի տարաձայնություն ունեն ՝ դա ղարաբաղյան հարցի լուծմանն է վերաբերվում:
Առաջինը իր վրա ահռելի գումար դրած օտարերկրյա տերերին խոստացել է սկուտեղի վրա Ղարաբաղը տալ թուրքերին և դրան հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դնում, իսկ երկրորդը ձգտում է որոշ, հնարավորինս փոքր տարածքային զիջումների գնով պահպանել Ղարաբաղը: Եթե ուզում եք, ապա երկուսն էլ անընդունելի են:
Հիշենք թե ՀԱԿ-ի կողմից ինչ անթաքույց խանդավառությամբ ընդունվեցին հայ-թուրքական համաձայնագրերի փաստը: Դրա մասին մերոնք անընդհատ պնդում էին թե թույլ չեն տա որևէ նախապայման առաջադրելու թուրքական կողմին: Սակայն այդ փաստաթուղթի հենց առաջին կետն իր մեջ մեզ համար վերին աստիճանի անբարենպաստ, կարելի է ասել, շատ վրանգավոր դրույթ է պարունակում, որը միանգամայն իրականացնելի է դարձնում ցանկացած այլ նախապայման, որը թուրքիան առաջադրում է կարելի է ասել ձևականորեն՝ աշխարհի և մեր աչքերին թոզ փչելու նպատակով: Այդ նախապայմանըն այն է, որ կողմերը պարտավորվում են ճանաչել երկու երկրների միջև այսօր գոյություն ունեցող սահմանները, իսկ դա նշանակում է ընդունել, որ Մոսկվայի և 1921 թ. Ղարսի ապօրենի պայմանագրերը իրավական ուժ են ստանում, դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով:
Վավերացնել և օրինական ուժ տալ հայ- թուրքական այդ արձանագրություններին՝ կնշանակի խաչ քաշել հայության պահանջատիրության վրա, հենց սա է ՀԱԿ-ի ու նրա առաջնորդի խանդավառության պատճառը՝ ուրիշի(՞) ձեռքերով կրակից շագանակներ հանելն ու իր վաղեմի նպատակին հասնելը, որի մասին դեռևս 1992թվականի օգոստոսի 16-ի հեռուստաելույթում շատ պարզ արտահայտվել էր ԼՏՊ-ն:
Տեսե՛ք, իշխանության առջև դրված 3 կետերից ո՞րն է, որ Հայաստանի կամ նրա ժողովրդի շահերն է արծարծում, կտեսնեք որ ոչ մեկը: Կներեք, բայց այդ “քաղբանտարկյալների” վաղաժամկետ արծակումն արդյոք վատ նախադեպ չի՞ հանդիսանալու նրանց համար, ովքեր վաղը կհանդգնեն ձեռք բարձրացնել մեր պետության ու պետականության վրա: Կամ ի՞նչ է շահում Հայ ժողովուրդն այն փաստից, որ արկածախնդիրների մի ստվար խումբ հնարավորություն է ստանում հանրահավաքներ անցկացնել թաթերական հրապարակում: Չեմ ուզում 10 անմեղ զոհերի մահվան հանգամանքներին անդրադառնալ նրանց հարազատների վերքերը փորփրած չլինելու համար: Կարծում էք մարտի 1-ի հրահրողներն ու կազմակերպիչները չգիտե՞ն թե ով է մեղավորը: Հրազենով մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր զինորների ոտքերին կրակելու հրամա՞ններն ովքեր են տվել:
1988 թվականի դեկտեմբերի 10-ին Գորբաչովը “Զվարթնոց” օդանավակայանում այն ժամանակվա “Ղարաբաղ” կոմիտեի անդամների մասին Սերգեյ Դորենկոյի հարցին պատասխանեց.
“- Դրանք քաղաքական արկածախնդիրներ էն, որոնք ծգտում են իշխանության, նրանց ոչ Ղարաբաղն է հետաքրքրվում, ոչ էլ Հայ ժողովուրդը”:
Գորբաչովի նման տականքին լսելով չէր, որ ես այդպիսի եզրակացության էի եկել:Դեռևս 1988 թվականի մայիսի 15-ին, երբ հանրահավաքի ժամանակ հայտարարում էին, թե ինչ ղեկավարիների են գործից հեռացրել ու ում են տեղը նշանակել ես գլխ ընկա, որ ղարաբաղյան շարժումը վեր է ածվում իշխանության կռվի:
ՀԱԿ-ի ու իշխանության միջև այսպես կոչված երկխոսության նպատակն ըստ ինձ՝ քաղաքական դաշտի մուտքը այլոց առջև փակելն է :

David Metzahogi



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ