Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, May 10, 2011 19:43 - 1 քննարկում
Այսպիսի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ լավ բան սպասելը ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է:
ՀԱԿ- Ի ու ՀՀԿ – ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:
Հետաքրքիրն այն է, որ մինչեւ հիմա իշխանությունները պնդում էին, որ – ” Բանտում նստածները, որոնց այժմ իրար ետեվից ազատ են արձակում, դրանք քաղաքական բանտարկյալներ չեն, այլ մարտի մեկյան ըբոստությունների կազմակերպիչներն ու դերակատարներն են:
Սրանք էին, որ բորբոքեցին, հրահրեցին ու իրագործեցին խուլիգանական արարքներ, նախօրոք բաժանելով նարդկանց միջեւ մետաղյա ձողեր, “Չերյոմուխա” կոչվող հատուկ սառը զենքեր:
Այս մարդիկ էին,որ կազմակերպեցին, թալանեցին ու ավիրեցին խանութները, շրջեցին ու վառեցին մեքենաները, որոշ մարդկանց մոտ հայտնաբերվեցին ու առգրավվեցին զենք ու զինամթերք:
Ցավոք զոհվեցին մեր տասը երիտասարդները:
Ահա հասարակական կյանքի այս այլանդակ խախտումների հետեւանքով են, այդ մարդկիկ քրեորեն դատապարտվել ու գտնվում են բանտերում, պնդում են երկրի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:
Ու հիմա այդ երկու կուսակցությունները պայմանավորվել են համագործակցության, ինչ խոսք դա լավ նախաձեռնություն է, սակայն հարց է առաջանում, թե այդ որ գաղափարների, նպատակների, սկզբունքների շուրջն է գնում այդ մերձեցումը, իշխանության այս գործելավոճը երկարացնելու, թե շրջանը փակելու սկզբունքով նորից իշխանությունը վերադարձնելու Լեվոն Տեր Պետրոսյանին?
Ու հիմա ստացվում է, որ բանտերում նստածների վրա “ապացուցված” վերոհիշյալ մեղադրանքները հրահանգվում է անտեսել, վերացնել, կարծես ոչ մի դատ ու դատաստան չի էլ եղել, կամ գուցե շինծու էին դրանք, որոնք հնչեցվել էին տարբեր առիթներով?
Այս փաստը էլ ավելի է հեղինակազրկում գործող իշխանությանն, ու ավելորդ անգամ համոզում է, որ երկրում չեն գործում օրենքն ու օրինակությունը, անկախ չեն երկրի օրենսդրական, գործադիր ու դատական իշխանության կառավարման ճյուղերը, իշխում է բարձրագույն ղեկավար անհատի կամայականությունները,,որի վրա ճնշում է գործադրվում նաեւ դրսից, ոչ ի օգուտ մեր ժողովրդի:
Մշակվում ու իրագործվում են ժողովրդի գլխին տարբեր տեսակի ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ, որը շատ մտահոգիչ է:
Իսկ մարտի մեկյան իրադարձությունների վերլուծությունը, մեղավորներին բացահայտելը ու պատասխանատվության ենթարկելը, պետք է դիտվի “ՊԱՏՃԱՌ – ՀԵՏԵՎԱՆՔ” կապի անմիջական տիրույթում, որտեղ իմ կարծիքով անմիջական գլխավոր դերակատարները երեքն են…
Այնպես որ այսպիսի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ լավ բան սպասելը ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է:
Hakob Margaryan
1 քննարկում
LEVON