ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, May 10, 2011 14:04 - 2 քննարկում

«Առավոտ». Բա ո՞ւր մնացին ավազակապետերը, մոնղոլները եւ հատկապես թաթարները

«Առավոտ». Բա ո՞ւր մնացին ավազակապետերը, մոնղոլները եւ հատկապես թաթարները

 

Մայիս 06, 2011

«Առավոտ»-ի իր  խմբագրականում գրում է. «Երբ մարդը բերանը բաց է անում իր հակառակորդի կամ պարզապես իր չհավանած անձնավորության հասցեին ինչ-որ տհաճ բան ասելու (բանավոր, թե գրավոր), նա պետք է մտածի, թե որքան ժամանակ է իր այդ ասածը արդիական լինելու։ Երեկ, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ բաներ է ասել երկխոսության թեմայով։ Սակայն նման դատողություններից հետո Կոնգրեսի առավել արմատական կողմնակիցները՝ որոշակի դառնությամբ, իսկ իշխանության ջատագովները՝ չարախնդությամբ «կռիսական» հարց են տալիս. «Բա ո՞ւր մնացին ավազակապետերը, մոնղոլները եւ հատկապես թաթարները»։

Եվ չես կարող ասել, որ այդ հարցը իմաստազուրկ է. ի՞նչ երկխոսություն ավազակների հետ՝ նրանց տեղը բանտում է, իսկ մոնղոլ-թաթարներինը՝ հավանաբար, ինչ-որ հեռավոր տափաստաններում։ Իհարկե, ասածս վերաբերում է ոչ միայն առաջին նախագահին, այլեւ բոլոր մարդկանց, ովքեր հրապարակային խոսք են ասում՝ նաեւ, բնականաբար, ինձ։ Մանավանդ՝ հաշվի առնելով մեր կովկասյան տաքարյուն խառնվածքը, եկեք այնպես խոսենք, որ հետադարձ նստվածք չմնա՝ ոչ միայն դիմացինի, այլեւ հասարակության մեջ։

1994 թվականին, երբ Աշոտ Մանուչարյանն էր թունդ հեղափոխական եւ «հիմա, հիմա» -ի կողմնակից, իսկ ես, ինչպես եւ հիմա, դրան դեմ էի, այդ գործիչն ինձ հայհոյեց Ազատության հրապարակի հարթակից։ Ես, բնականաբար, Աշոտին վաղուց ներեցի՝ պետք է ինչ-որ պաթոլոգիաներ ունենալ՝ 17 տարի քեն պահելու համար։ Բայց նստվածքը մնացել է»։

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HAKOB M.
May 10, 2011 18:16