Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 7, 2011 0:03 - չքննարկված

“Բա լավ ես գյուղում, մի կենդանի վարորդ չկա”

Հարգելի պարոն Քիրեմիջյան, Ձեր խոսքը համենմունքներով ու կարեվորը` աղ ու բիբարով է հագեցած: Այն   արդի է ու օգտակար, ու  դրա համար էլ մեծ հետաքրքրությամբ է լսվում ու գնալով երկրաչափական պրոգրեսիայով է ընդլայնվում ամենուրեք ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ – ի  ունկնդիրների քանակը:
Դուք շատ տեղին եք կարեւորում հայ իրականության մեջ, հասրականության դերը, սակայն իրականում,  կազմակերպված, հասունացած հասարակություն չունենք:
Իսկ ինչպես պետք է նրան հասունացնել զարգացնել, հաղթահարելով արագացում ստացած, ներկայիս հզոր հետադիմական ԻՆԵՐՑԻՈՆ  ուժերը:
Դրա համար մեծ դերակատարություն ունի Ձեր ու նմանատիպ այլ հաղորդումները, (եթե դրանք իրոք այլ տեղերում էլ գոյություն ունեն), այսինքն գլխավոր գործոնը դա հեռուստատեսությունն  ու  այլ լրատվամիջոցներն են:
Իսկ քանի որ հանրապետությունում, այդ տիրույթին տնօրինում են հիմնականում մեզ ոչ դրացի, օտարերկրյա գործակալները, ուստի, գալիք ընտրություններին, մեծ քանակով զոմբիացված ժողովրդին կտանեն,  արդեն ծեծված հին ճանապարհներով, եվ առողջ մտածող, հասարակության բանից տեղյակ մի փոքր հատվածը, ոչինչով չի կարող դրա դեմն առնել, որովհետեվ հուսահատված է ու միջոցներ, հնարավորություններ էլ չունի:
Այդ է պատճառը, որ այդ գիտաժողովում, որոնք հավաքվել ու լուծում են երկրի “Ռազմավարական Անվտանգությանը” վերաբերվող հարցերը, միտումնալից կերպով մեկուսացրել են իրոք այն անհատներին, որոնք իսկական այդ գործի ջատագողներն են, հանձինս Ազգային Ռազմավարական Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի… Որի հմնական ջանքերով էր, որ բացահայտվեց ամերկյան Հայագիտական ամբիոններում խծկված, Հայոց պատմությունը աղավաղող դավադիրներին, Ռիչարդ Հովաննիսյանի գլխավորությամբ, որի դեմքը ժողովրդի առջեւ դեռ լրիվ չի բացահայտվել, ու նա հանդգնում է New York- ում  “Մեծ Եղեռնի” կապակցությամբ ելույթ ունենալ:
Լուսանկարից երեվում է, որ բավականին մարդիկ են կլոր սեղանի շուրջը նստած, որոնց մեջ չի գտնվել մի համարձակ, ազատ մտածող անհատ, որ բարձրացներ այդ կարեւոր նշանակություն ունեցող հարցը:
Դա նշանակում է, որ միջոցառումը, ընթացել է շաբլոնային ոճով, նախօրոք մշակված սցենարով, ՎԱԽԻ կափարիչի տակ:
Ինչպես հանրահայտ ֆիլմում է  ասվում` “Բա լավ ես գյուղում, մի կենդանի վարորդ չկա”

Hakob M.



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ