Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 7, 2011 22:31 - 3 քննարկում

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՉԿԱ ՈՉ ՄԻ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ…

ԱրՄեն Ս.-ի կարծիքի հետ լրիվ համամիտ եմ…Եվրոպայի այսպես կոչված՝«քաղաքակրթության»,«դեմոկրատիայի» մասին մանավանդ բազմիցս խոսել եմ,պնդել,ապացույցներով հաստատել հենց իրենց՝մաքուր Բելգիացի ու նույնիսկ քաղաքական գործիչներ եղող անձանց մոտ…Հավատացեք,որ համարի բոլորն Էլ բերանբաց լսել են,և եթե սկզբում փորձել են թույլ հակաճառել,ապա բանավեճի վերջում ապուç են կտրել,կարծես ուղեղներն արթնացնող հոսանք Է հաղորդվել խեղճերին…
Պատրաստ եմ ամեն մի նկատողությունս,ամեն մի միտքս ու արտահայտությունս փաստերով ապացուցելու և ըստ այդմ հայտարարում եմ.ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՉԿԱ ՈՉ ՄԻ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ…Այստեղ կա մի զարհուրելի բռնապետություն,օրինականացված զազրելի ու ստորացուցիչ օրենքներով:Սարսափելի Է,երբ հասկանալով այս ամենը,տեսնում ես նաև,թե ինչպես Է այս նույն Եվրոպան, իբր դեմոկրատական օրենքների ընդունում պահանջում Հայաստանից ու մեզ նման մյուս երկրներից…Հավատացե՜ք,այն՝ինչ կատարվում Է Հայաստանի իçխանությունների կողմից,այն բոլոր անօրինականություններն ու ալան-թալանը,թայֆայական կողմնապահությունները և այլն,այդ բոլորը ավելի սուր ու բացահայտ կատարվում Է այստեղ՝Եվրոպական երկրներում և այն Էլ ՕՐԵՆՔԻ անվան տակ:Այստեղ տիրում են ոչ միայն բազմաթիվ անկատար օրենքներ,որոնք մեծ հնարավորություն են տալիս ցանկացած պաçտոնիայի խուսանավել ու ցանկացած հարցին լուծում տալ իր ուզած ձևով,այլև՝ անհրաժեçտության դեպքում պատասխանատվություն չկրել  կամայականորեն լուծում տրված հարցի համար…Եվրոպական երկրների օրենքները կոչված են օգնելու,պաçտպանելու միայն բարձր համարվող խավին,և այդ նույն օրենքները կոչված են պարտադրելու,պատասխանատվություն կրելուն ստիպելու ցածր խավին:Եվ այս ամենը այնքան վարպետորեն Է իրականացվում,որ մեծ տոկոս կազմող ցածր խավը դա անգամ չի Էլ հասկանում…Դե,օրենք Է, պետք Է այդպես Էլ լինի…Երբ ասում,բացատրում,օրինակներ եմ բերում,մարդիկ ապçում են,սկսում են մտածել,ու զարմացած արտահայտվում են,որ մինչ այժմ չեն նկատել այս ամենը, որովհետև ծնվել ու մեծացել են այստեղ,այսպես են միçտ Էլ ապրել ու սա եղել Է իրենց համար սովորական:Մեծամասնություն կազմող ներքին խավը,այն աçխատող ձեռքն Է,ռոբոտ՝կարելի Է ասել,որ աçխատում Է լցնելու վերին խավ կոչվող փոքրամասնության գրպանը,իր բազմաչարչար,մեծ աçխատանքի դիմաց ստանում Է չնչին գումար և ըստ վերին օրենքների, այդ ստացած աçխատավարձի մեծ մասը նորից ետ են կորզում աçխատողի ձեռքից…Աçխատող մարդն այստեղ վստահ չԷ իր ապագայի վրա,նա պետք Է օրն ի բուն աçխատի,ամեն մի կոպեկը օգտագործի ճիçտ հաçվարկով,և անպայման իր լիարժեք չվայելած հանգստի,հաճույքների և բազմաթիվ այլ անհրաժեç բաներից չօգտվելու հաçվին կոպեկ-կոպեկ գումար դիզի,որ թոçակի անցնելուց հետո կարողանա գոնե քիչ թե çատ մարդավայել ապրել,որովհետև հետագայում այդ վաստակած թոçակից ևս պետք Է բավականին մեծ պետական հարկեր մուծի մինչ ի մահ…Եվրոպական պետությունները ադվոկատների,բժիçկների և քաղաքական գործիչների Երկրներ են…Սրանց անօրինականությունների,դրամաçորթության,թալանի ու սխալների դեմ բողոքարկած ոչ մի հասարակ քաղաքացի ԵՐԲԵՔ ոչ մի ճիçտ որոçման չի հասնի ի օգուտ իրեն…Սա են Եվրոպական երկրներն ու իրենց օրենքները,որը փորձում են փաթաթել նաև մեր Երկրների վզին,ավելի ճիçտ՝սովորեցնում են,թե ինչպես պետք Է օրինականության զգեստ հագցնել եղած անօրինականություններին ու լռեցնել  ԴԵՄՈՍԻՆ…Ահա թե որն Է սրանց Դեմոկրատիան:Եվ սրանք ,որ թքած ունեն սեփական ժողովրդի վրա խաղում են ամենակեղտոտ խաղերն իրենց ժողովրդի գլխին ու ոչ վախ ունեն,ոչ Էլ ափսոսանք,քանի որ վաղու՜ց  արդեն կորցրել են ազգային դեմքն ու այլևս դարձել Եվրոպացի ժողովուրդ:Եվ պատահական չԷ,որ ազգայնական կուսակցությանն այստեղ համարում են ռասիստներ ու հետամնաց գաղափարների կրողներ,այնինչ հենց նրանք են,որ ամեն բան անում են պահպանելու Բելգիան ու բելգիացու կերպարը…
Իսկ ահա մեր çատ կարճամիտ ղեկավարներ կաçվից դուրս են գալիս դուր գալու սրանց,իրականացնելու սրանց թելադրած «դեմոկրատիան»,չհասկանալով,որ հենց դրանով մոտեցնում են ազգի վախճանը,դարձնելով մեզ համաçխարհային ժողովուրդ ընդհամենը,անդեմ,անկամ,ծնվող,ուտող-խմող ու մեռնող կենդանի:
Ինձ համար ավելի ընդունելի Է սխալներ գործող մի վատ ղեկավարի կողմից ճնçված,պայքարող,ելք փնտրող,ալեկոծված մի ազգ՝ իր ազգային ինքնության գիտակցությամբ լեցուն,քան թե ՝անօրեն-օրենքների տակ ուղեղից կռտված,«դեմոկրատացված» մի անդեմ հասարակություն,որի հետ իր ղեկավարները կարող են վարվել ցանկացած կերպ՝առանց փոխադարձ պատասխանի…

Svetlana



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Armen.B
May 7, 2011 23:29