Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Friday, May 6, 2011 22:43 - 3 քննարկում
Դեմոյանի թղթապանակը մեր կողմից լավագույն ուսումնասիրվածներից է և կրկին սպասում է իր ժամանակին:
Այժմ խախտեմ խորհրդավոր լռությունը և վերջնական պարզաբանումներ մտցնեմ ընթացող գործընթացի մեջ, որի դատական հանգուցալուծման համար տրամադրվող տեղեկությունը անչափ կարևոր նշանակություն ունի:
Ինչո՞ւ Հայկ Դեմոյանը հանկարծ հիշեց Աթաթուրքին ու հայ երեխաներին Արձանագրությունները ստորագրելուց առաջ և որտեղի՞ց Դեմոյան լարախաղացը վերցրեց այդ թեզը Ցյուրիխից: Պարզաբանեմ: Ֆաթմա Մյուգե Գյոչեքի, Ռոնալդ Սյունու կազմակերպած հերթական գիտաժողովներից մեկին, ուր հրավիրված էր նաև Դեմոյանը, որը տեղի ունեցավ Ցյուրիխում, կրկին հնչել են այնպիսի տեսակետներ, որ թուրքերը հայեր են փրկել, և ավելին, որ անգամ թուրքերի հայր Քեմալն անձամբ հայ է փրկել: Քաջածանոթ է այն փաստը, որ Քեմալը որդեգրեց մի հայ աղջնակի, որը թրքացվեց և դարձավ Թուրքիայի առաջին օդաչու կինը՝ մահանալով թռիչքներից մեկում: Կարծում եմ, որ Բաբկեն Հարությունյանի պատրաստած ասպիրանտ Դեմոյանը, որը միայն փայլում է անհրաժեշտ տիրոջը քծնելու մեծ տաղանդով, եթե սովորած լիներ անգամ տարրական բուհական ընթերցանյութը, գոնե այժմ, ԲՈՒՀՆ ավարտելուց մեկ տասնամյակ անց կհասկանար ինչ էր նշանակում հայերի փրկությունը թրքացման միջոցով, և այն, որ մայրերը իրենց տղա զավակներին հանձնում էին անգամ հասարակաց տներ, օգտագործվելու և փրկվելու ցեղասպանությունից: Ահա ինչպես էին փրկվում հայերը թուրքերի միջոցով:
Ավելին, Արմինի հնչեցրած այն տեսակետը, որ երևանցի Դեմոյանը…
Դեմոյանը երբեք Երևանցի չի եղել: Ուշագրավ է այն, որ նա Գյումրեցի է, այն քաղաքից, որը քեմալականների կողմից գրավելուց հետո կրեց ամենամեծ կորուստները: Ավելին վնասները գնահատող Հովհաննես Թումանյանի գլխավորած հանձնաժովը պարզեց, որ միայն Գյումրու ձորերում թուրքերը նետել են շուրջ ութսուն հազար հայի դի, բռնաբարել մի քանի տասնյակ հազար հայ կանանց և աղջիկների: Ընդ որում արել են դա մի կանի ամիս շարունակ: Տարօրինակ է չէ, որ այս ամենից հետո Դեմոյանը համբուրում է թուրք լրագրողին և վկայակոչում այն փաստը, որ թուրքերը հայեր են փրկել: Միգուցե իր գերդաստանի կանանց նկատի ունի Դեմոյանը, որ գիտե: Ամեն սենյակ մի մութ անկյուն ունի:
Դեմոյանի թղթապանակը մեր կողմից լավագույն ուսումնասիրվածներից է և կրկին սպասում է իր ժամանակին: Այժմ այսքանը:
Armenian Worlwide Intelligence
3 քննարկումներ
LEVON