ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, May 2, 2011 20:28 - 3 քննարկում
Չոբանական մեղքերի թողություն:
Բացառիկ հարցազրույց հոգևոր հովիվ Կճոյանի հետ
Ապրիլի 29–ին մեր ավագ թղթակցին հաջողվեց հարցազրույց վերցնել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից` հակասությունների թիրախ դարձած Բենթլիի և մի քանի այլ հարցերի շուրջ: Հարցազրույցը ներկայցնում ենք ամբողջությամբ:
Սերգեյ. Հարգելի Հովիվ, նախ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը և հյուրընկալեցիք ինձ ձեր.. գեղեցիկ մեքենայի մեջ:
Հովիվ. Պետք չէ միանգամից նման տերմինների իջնել, Սերգեյ.. Սա ընդամենը Աստծո խոսքի տարածման շարժական միջոց է:
Սերգեյ. Այո, կներեք: Կարծում եմ վաղուց էր հասունացել պահը, որ ամփոփ պատասխան տանք վերջին շրջանում հասունացած հակասություններին` կապված ձեր… Աստծո խոսքի տարածման շարժական միջոցի հետ:
Հովիվ. Մեծ սիրով: Ես էդ հովիվը չեմ, որ դժվար հարցերից խուսափի:
Սերգեյ. Գիտեմ, որ մի քանի անգամ արդեն անդրադարձել եք այս հարցին, բայց եկեք առավել սպառիչ փորձենք հասկանալ` ինչպե՞ս է հոգևորական կյանքը համադրվում նման շռայլ մեքենա ունենալու հետ: Արդյո՞ք փրկության նպատակին ծառայելը ավելի արդյունավետ է դարձնում մոտ $200 հազարանոց Բենթլին:
Կճոյան. Նայիր, նախ, ինչպես ես նշել եմ ին նախորդ ճեպազրույցում, մեքենան ինձ նվիրել են: Ինչպես գիտեք, ամեն ինչում կա Աստծո կամքը, իսկ այս հարցում կար ինչպես Աստծո, այնպես էլ իմ սանիկի կամքը: Սա ընդամենը իմ սանիկի նվերն է, որով նա պարզապես շնորհակալություն է հայտնում Աստծուց բարեհաջող ԲՈՒՀ ընդունվելու կապակցությամբ: Ես նրան լիաթոք օրհնել էի քննություններից առաջ: Այդքանը:
Սերգեյ. Լավ, բայց ինչպես եք վերաբերում նրան, որ մեր ժողովրդի մեծ մասը ապրում է թշվառության մեջ, իսկ դուք…
Հովիվ. Սերգեյ, որքան կարելի է նման պրիմիտիվ հարցադրումներ անել… Նախ, թշվառությունը խրախուսվում է քրիստոնեության կողմից, և մեր թշվառ քաղաքացիները, փաստորեն, իրենց աղքատությամբ տոնում են քրիստոնեությունը, իսկ երկրորդ ու ամենակարևորը` ես այդ մեքենան բնականաբար արդեն նվիրաբերել եմ ավելի կարիքավոր.. մարդու:
Սերգեյ. Պարոն Կճոյան, եթե գաղտնիք կամ սրբապղծություն չէ, կարո՞ղ եք ասել, թե ում եք նվիրաբերել ձեր Բենտլին:
Հովիվ. Իհարկե, իմ սանիկից ստացված այդ Բենտլին ես նվիրել եմ իմ անվտանգության ծառայության պետին: Եթե տեսնեիք իր աչքերի մեջ այդ ուրախությունը, որ նա ապրեց… դա մի ուրիշ զգացում էր:
Սերգեյ. Իսկ.. իսկ ո՞վ է ձեզ նվիրաբերել… անվտանգության ծառայություն?
Հովիվ. Սիրելի Սերգեյ, փորձենք համը չհանել: Հազար ու մի չուզող ունի մեր եկեղեցին, անվտանգությունը կարևոր է ցանկացած հայ տերտիրոջ համար, որ ունի լուրջ բիզնեսներ:
Սերգեյ. Օքեյ… Կարելի է հետաքրքրվել այդ ի՞նչ…
Հովիվ. Ամեն:
Սերգեյ. Օքեյ, հաջորդ մեծ հակասությունը, որը այս օրերին շատ թեժ քննարկումների առարկա է.. նույնիսկ չգիտեմ ինչպես հարցնել…
Հովիվ. Այդ աղջիկներին ես պարզապես հոգևոր խորհրդակցություն եմ տվել, այլ ոչ թե…
Սերգեյ. Կներեք, ընդհատեմ… Ես ավելի շատ ուզում էի հարցնել, թե ինչպե՞ս եք վերաբերում Սայաթ-Նովա/Աբովյան խաչմերուկում նոր հոգևոր նստավայրի կառուցման հարցին:
Հովիվ. Հա, էդ պահը… Հայերը միշտ էլ կառուցել են եկեղեցիներ…
Սերգեյ, Կներեք, որ ընդհատում եմ, Հովիվ: Այդ վայրում առաջ բավական գեղեցիկ երևանյան շենք էր, և ամենակարևորը` գիտական հիմնարկ էր: Արդյո՞ք դրանով մենք սխալ ուղերձ չենք ուղարկում հասարակությանը, որ շարժվում ենք գիտությունից դեպի կրոն:
Հովիվ. Ամեն-ինչ բավական պարզ է այստեղ: Մեր Կաթողիկոսը չունի նստավայր Երևանում և ամեն այցելության ժամանակ ստիպված է գիշերել այս կամ այն բարեկամի տանը, ինչը, բնականաբար, ընդունելի չէ մեր տիպի լուրջ մշակույթ ունեցող ազգի համար: Այդ պատճառով հիմա կառուցում ենք այդ համալիրը իր ստորգետնյա կայանատեղիներով:
Սերգեյ. Իսկ Կինո-Մոսկվայի ամառային դահլիճի…
Հովիվ. Կարծում եմ մեր ժամանակն ավարտվեց: Հինգ րոպեից պետք է օրհնեմ Շանգրի-Լան` վերջերս ինչ-որ ծեծկռտուքներն են շատացել այդ տարածքում:
Սերգեյ. Շնորհակալություն, Հովիվ, հուսով եմ առաջիկայում էլի կհամաձայնվեք հարցազրույցներ տալ:
Հովիվ. Խնդիր չկա, մեկ ամսից համեցիր Սևանա լիճ` աշխատակազմիս ղեկավարի նավում զրուցենք էդ ամառային դահլիճից: Հա, դուռը կամաց փակի դուրս գալուց` ինքը հեշտ չխկում ա:
Սերգեյ. Շնորհակալություն: Բարևներ պարոն Ներսիսյանին:
Հովիվ. Մերսի, Ամեն:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer
-
333333333
3 քննարկումներ
aralez
Verjn a!!!! es dzer gracneric amenalavn aaaaaaaaaaaaaaaa
mersi, trams shaaaat barzdracav
paron Nersisyan:))) maha!:D
իսկ իրականում տեղի է ունեում սա
«Покинутая Армения: гибель памятников церкви, истории и культуры»:
http://www.regnum.ru/dossier/1740.html
Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM
Ays nyut@ petka mi hat herustatesutyunov el anc kacvi–vor seriali govazdi jamanak joxovrdi uxxex@ mi 2 ropeyov veradarna irakanutyun!!!!
Դե պարզի չի, որ հոգևոր նստավայրը պետքա կառուցվի ԱՆՊԱՅՄԱՆ քաղաքի ԱՄԵՆԱկենտրոնում
Բա մեր հոգևոր այրերը կարողա կակոյ նիբուդ ծայրամասերում լռվեն ու կակոյ նիբուդ կալամաշկեքով ֆռֆռան քաղաքում?????՞
Բա իրանց ծտերը ինչ կմտածեն իրանց մասին????
Գոհ եղեք որ գիտությունների ակադեմիան դեռ չեն քանդել տեղն ինչ-որ հոգևորական անհրաժեշտության կառույց սարքելու համար…
մեկա անիմաստ կառույցներ են բոլոր մշակույթային ու գիտական շինությունները, այնտեղից մեր խոսքերը չեն հասնում Աստծուն,,, կապը լավ չի էլի…
Երևի թե ուզում էիք, որ քաղաքի այդ հատվածում Երևանի ամենահին Ս. Կաթողիկե եկեղեցու տարածքում գիշերային ակո՞ւմբ բացվեր: Կամ մեկ ա՞յլ պոռնկատուն: Ամոթ է, որ ներկայանաք, թե հայ քրիստոնյա եք: Եկեղեցու ամեն մի լավ նախաձեռնության դեմ էսքան բամասել կլինի՞: Մեր համար է կառուցվում: Իսկ որ կաթողիկոսը նաև ընդունելության տեղ պետք է ունենա, ինչի՞ եք վատանում: Ո՞վ պատահի, ի՞նչ պատահի սարքում է: Իսկ եկեղեցու դեմ պարտադիր պետք է հաչաք: ԱՄՈԹ:
До чего же хорошо написали! ) И каждое слово в точку! ))))
Նման բան կարող է միայն անպատկառ մարդը գրել
Նավասարդ սրբազանին էլ նախանձողները շաաաաաաաաաաաաատ են: Հիմար երևակայան հարցազրույցներ տպելով միևնույնն է այդ Մարդուն վարկաբեկել չեք կարոք: Այնքան գործ, որ նա արել է Արցախյան պատերազմի տարիներին և Հայ Եկեղեցու համար, ու էլի շատ ու շատ բարեգործություններ, բնականաբր շատ քչերը դրա մասին գիտեն: Դա բնական է: Լավ գործը հրապարակային կարծիք ձևավորելու համար չի արվում:
@Hovsep
Հովսեփ ջան, մի քիչ անհարմար եմ զգում… բայց ես հայ քրիստոնյա չեմ:
Շատ դիպուկ էր, Սերգեյ ջան, ապրեք,
Սա եկեղեցու դեմ չէ, սա եկեղեցու այնպիսի այրերի դեմ է, որոնք չեն ապրում այն սկզբունքներով ինչ որ քարոզում են:
Թքե’մ “Բենթլիի” կապոտին էլ, դրանց երեսին էլ: Որկրամոլ ##### ##### /հայհոյանքը հեռացված է – խմբ./:
Կճո եմ ես Բենթլու միջին…
Հովսեփ կարողա մենք քո պատկերացրած վատ հայ քրիստոնյաններն ենք, բայց
մենք առաջին հերթին ՀԱՅ ենք;Ճ ու մարդ ենք
ու որպես հայ ու մարդ, ամեն վատի դեմ ընդվզելու ենք…
դա նորմալա, այ կինոթատրոն ու գիտական հաստատության շենք քանդելն ու տեղը եկեղեցի կառուցելը ՆՈՐՄԱԼ ՉԻ… ԱՆՆՈՐՄԱԼԱ…
Եկեք Թումանյանի արձանը հանենք տեղը ինչ որ հոգևորականի արձան դնենք, օպերայի տեղն էլ եկեղեցի կառուցենք նույն, լրիվ նույն տրամաբանությամբ…
Եթե եկեղեցի չկառուցվեր, ուրեմն տեղն անպայման գիշերային ակումբ պետքա կառուցվեր??
Չէր կարող ուղղակի լեզվաբանական ինստիտուտը տեղում մնար, չի կարող ուղղակի Մոսկա Կինոթատրոնի ամառային դահլիճը տեղում մնալ??? Եկեղեցիների պակաս ունենք ու տեղի խնդիր???
Անպայման պետքա քանդենք մի քանի մշակությային կառույցներ???
Ես քրիստոնյա եմ, բայց աչքերս փակ ամեն քահանային իմ համար կուռք չեմ սարքում…
Սերգեյ ջան, ասեմ ավելին, են մարդիկ որոնք իրանց քրիստոնյա են համարում( նրանց մեծ մասը որ հաստատ), նույնիսկ Աստվածաշունչ չեն բացել, եվ նրանց չնչին փոքր տոկոսն է հասկանում, կամ գոնե փորձում հասկանալ դա ընդհանրապես ինչա
հա, մոռացա ասեմ, հանկարծ հիմար մարդկաին սնոբիզմին եվ կեղծ “բարեպաշտության” զոհ չգնաս, շարունակիր նույն ոգով
Դավիթ ջան ասեմ ավելին, մարդիկ որոնց քրիստոնյա ենք համարում ու Աստվածաշունչը անգիր գիտեն, մի օր պարզվումա որ պեդոֆիլ են, կամ եկեղեցու փողերն են գողանում, կամ սիրում են “զմիմիիյանց” ու բայց մի տեսակ ուրիշ սիրով ….
ու ես կարծում եմ մարդ իրա գործերով պետքա լավը լինի, մարդ լինի, քրիստոնյա լինի, ոչ թե իրա կարդացած գրքերով…;Ճ
Ինչ կասես Սերգեյ ջան?:Ճ
hazar neregutyun artahaytutyans hamar, bayc hoviv chi es parony, ajl vochxarapet.
@Ani
Ամեն)
@Genio
լռիվ համաձայն եմ, բայց հարցը նուընիսկ դրանում չի: պարզապես պարտադիր չի էքսգիբիցիոնիստի պես հավատքդ ի ցույց դնես, էտ շատ զզվելի բանա, շատ եմ տեսել տենց մարդկանց` պառանոյաի հողի վրա խփնվաց աննասունների
Shat ujex er!!!)))
@David
Տենց էլ կանեմ, Դավիդ ջան!)
Կարող է ինձ մեկը բացատրել սա հումոր էր, թե իրականում եղել է այս հարցազրույցը? Սրանից հետո ինչպեսհուսանք, որ մեր եկեղեցու հավատացյալների թիվը չի պակասի:
“Հեգեւորականներ”: Կճո, Գարեգին Բ** եւ մյուսներեր: Ես պարզապես զզվում եմ ձեզանից: Դուք նողկալի եք` զզվելի անդուր պորտաբույծներ ու գեհենի արտադրանք: Միաժամանակ` ղողրմելիներ եք… Գնացեք դուք նա ***:
apsos nenravitsa chka!
Tgherq jan bemadreiq eli, anhamber spasum enq dzer 3Dupdate-nerin
chenq poxvum eli parap enq mnum ekexeci enq sarqum , Anin asum en hazar u mi ekexecineri qaxaq er et ekexecineri kesi texé parisp sarqeinq karoxa hima meré liner
Ընտիր ա, Աստծո Բենթլիները թափվեն բոլորիս վրա ))