ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, April 30, 2011 19:27 - 1 քննարկում
Կամաց-կամաց խելքի են գալիս:
Հայաստանցիները սկսել են ավելի քիչ ալկոհոլ օգտագործել. ալկոհոլի բիզնեսը խուճապի մեջ է
Մայիս 01, 2011 | 03:07
2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանում էապես նվազել է ալկոհոլային խմիչքների արտադրությունը, բացի կոնյակից։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա ՝ ապրիլի 30-ի հրապարակումից։
Ամենամեծ անկում գրանցվել է օղում մասով՝ մոտ 29 տոկոս։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 944 հազար լիտր օղի։ Հատկանշական է, որ նվազում կա նաեւ ներմուծված օղու մասով՝ այս տարի հայաստանցիները ակնհայտորեն ավելի քիչ են օղի գործածում։ Սակայն օղին դեռեւս մնում է ամենաշատ օգտագործվող ալկոհոլային խմիչքը՝ առաջին եռամսյակում սպառվել է մոտ 2 մլն լիտր օղի (նախորդ տարի եղել է 2,7 մլն լիտր)։ Ընդհանուր առմամբ՝ օղու տեղական արտադրությունը բավարարում է օղու պահանջարկի մոտ 40 տոկոսը։
Ալկոհոլային խմիչքներից սպառման մակարդակով երկրորդ տեղում գարեջուրն է։ Այս տարի 3 ամսում հայաստանցիները սպառել են մոտ 1,8 մլն լիտր գարեջուր, նախորդ տարվա 2,3 մլն լիտրի համեմատ։ Սպառվող գարեջրի միայն քառորդ մասն է ներմուծված։ Սակայն տեղական արտադրությունը գրանցել է 14 տոկոս անկում։
Ալկոհոլային մյուս խմիչքները հայաստանցիների մոտ առանձնապես մեծ ժողովրդականություն չեն վայելում, թեեւ կոնյակի արտադրությունում ու գինու սպառման մասով առկա է աճ։
Գինու սպառումը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 922 հազար լիտր, ու այդ ցուցանիշը նույնիսկ փոքր ինչ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սակայն գինու սպառման աճը պայմանավորված է բացառապես ներմուծման աճով։ Տեղական արտադրության մոտ 10 տոկոս նվազման պարագայում գինու ներմուծումը այս տարի աճել է 2,5 անգամ՝ հասնելով 255 հազար լիտրի։ Սակայն նկատենք, որ աճել է նաեւ գինու արտահանումը՝ գերազանցելով 200 հազար լիտրը։
Կոնյակը, ինչպես եւ նախորդ տարիներին, հիմնականում ուղղված է դեպի արտահանում։ Թեեւ կոնյակը ներքին շուկայում սպառման ծավալներով զիջում է մյուս բոլոր ալկոհոլային խմիչքներին, արտադրության ծավալներով զգալիորեն գերազանցում է բոլորին։ Առաջին եռամսյակում արտադրվել է 2,9 մլն լիտր կոնյակ, որի 93 տոկոսն արտահանվել է։ Նախորդ տարվա համեմատ գրանցվել է արտադրության 5,4 տոկոս եւ արտահանման մոտ 22 տոկոս աճ։ Սակայն նշենք, որ ներքին շուկայում կոնյակի սպառման ծավալները զգալի կրճատվել են։ Սպառումը 2011 թ. 3 ամսում կազմել է 237 հազ. լիտր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 464 հազար լիտրի համեմատ։
Սամվել Ավագյան
1 քննարկում
markarish