ԷԿՈՆՈՄԻԿԱ - Հեղինակ՝ ADMIN. Saturday, April 30, 2011 3:27 - 2 քննարկում
Հայոց ցեղասպանության իրական կազմակերպիչները
Արևմտյան հայտնի հետազոտող, Անգլիայի պատմություն» և բազմաթիվ այլ ուսումնասիրությունների հեղինակ Ջասպեր Ռիդլին իր «Ազատ որմնադիրները (ֆրիմասոնները). աշխարհի ամենահզոր գաղտնի կազմակերպության պատմություն» (Նյու Յորք, 2001) մեծածավալ աշխատության մեջ (էջ 216-218) հայտնում է Թալեաթի՝ Թուրքիայի «Մեծ Արևելք» օթյակի (երկրի գլխավոր օթյակի) Մեծ Վարպետը, այսինքն՝ ղեկավարը լինելու մասին, ինչը նշանակում է,որ նա 33- րդ աստիճանի մասոն է եղել: Թալեաթը նշված օթյակի Մեծ վարպետ է դարձել 1909 թ.: «Երիտթուրքերից շատերը մասոններ էին, բայց ո՛չ նրանց առաջադեմ հայացքները Թուրքիայի արդիականացման մասին, ոչ էլ մասոնական սկզբունքները չկանխեցին Հայաստանում ցեղասպանության ծրագրին նրանց աջակցությունը», – իր հիշյալ աշխատության մեջ գրել էՋասպեր Ռիդլին:
Անդրադառնալով Թալեաթ բեյին, որը հետագայում ստացել է Մեհմեդ Թալեաթ փաշա անունը, նշենք, որ նա երկրի երիտթուրք գլխավոր ղեկավարներից է եղել, ունեցել է հրեական ու գնչուական ծագում: Հեռագրակապի՝ ամիսը 3 լիրա աշխատավարձով այս ծառայողը հետագայում դարձել էՕսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ.` Մեծ վեզիր (վարչապետ):Հայոց մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրականացնողներից այս մեկը հայտնի է նաևորպես Սալոնիկի «Վերթիաս» օթյակի անդամ («Դեոնմե» հրեաները, նրանց ծագումը և դերըհայկական ցեղասպանության մեջ», «Զարթոնք» օրաթերթ, 16.04.1986 թ., թիվ 155):
Ի դեպ, պատմությունից հայտնի է, որ երիտթուրքերի, այսինքն՝«Իթթիհադ վե Թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կուսակցության (հայտնի է նաև որպես կոմիտե) անդամների գործածած «Ազատություն, հավասարություն և եղբայրություն» բառերը նաև ֆրանսիական մասոնության նշանախոսքերն են, որոնք Ֆրանսիական Մեծ հեղափոխության հաղթանակից հետո վերածվել են Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական նշանախոսքի: Դրանք այսօր էլզարդարում են Ֆրանսիայի խորհրդանիշները:
Սփյուռքահայ հայտնի հրապարակախոս, փաստաբան և հասարակական գործիչ Գասպար Տերտերյանն իր «Սիոնիզմի և պանթուրքիզմի առնչութիւնները և անոնց սպառնալիքներըՀայաստանի լինելութեան» աշխատության (Բեյրութ, 1990 թ.) մեջ Հայոց ցեղասպանության ոճրագործների` երիտթուրքերի շարժման («Միություն և առաջադիմություն» կուսակցության) պարագլուխներ Էնվեր և Թալեաթ փաշաների, Ջավիդ բեյի և Ջեմալ փաշայի առնչությամբ նշել է, որ նրանցից առաջին երեքը հրեա-սիոնիստներ էին:
Մասնագետներին, մասամբ նաև լայն հանրությանը հայտնի է Մեծ Բրիտանիայի արտաքինգործերի նախարար սըր Չ. Հարդինգին:
Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Դ. Լոութըրի ուղարկած 29.05.1910 թ.նամակ-զեկուցագիրը (Մեծ Բրիտանիայի Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, թիվ F.0.800/193 A փաստաթուղթն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում հրատարակվող «Միջինարևելյանուսումնասիրություններ» (Journal of Middle Eastem Studies) ամսագրի 1971թ. թիվ 1-ում՝ իբրևհավելված նույն համարում հրապարակված Է. Կեդուրիեի «Երիտթուրքերը, մասոնները և հրեաները» հոդվածի): Դրանում նշված է, որ սալոնիկյան (երիտթուրքական) շարժման աղբյուրը հրեաներն են: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին ուղարկած իր նամակ-զեկուցագրում սըր Դ.Լոութըրը Թալեաթին և Ջավիդ բեյին ներկայացրել է որպես «Իթթիհադ վե Թերաքքը» կոմիտեի գաղտնի ուժերի պաշտոնական ներկայացուցիչներ և «Ֆրանկմասոնության գագաթնակետերը Թուրքիայում»:
Պատմությունից հայտնի է, որ Ջավիդ բեյը երիտթուրքերի պարագլուխներից էր, գործունմասնակցություն է ունեցել Հայոց մեծ եղեռնի ծրագրմանը և իրականացմանը, իսկ հետագայումհատկապես ֆինանսապես աջակցել Մուստաֆա Քեմալի շարժմանը: «Այն բանից հետո, երբ Թալեաթ բեյը ներքին գործերի նախարար դարձավ մոտ մեկ տարի առաջ, պատասխանատուպաշտոնների սկսեցին նշանակվել միայն մասոններ կամ կոմիտեի հետ կապված մարդիկ, իսկ,ամենից հաճախ, այս երկու որակները իրենց մեջ համատեղող դեմքեր,- գրել է Ստամբուլում ՄեծԲրիտանիայի դեսպանը:- Այսպիսով մասոնական կոմիտեի ցանցը տարածվեց ողջ կայսրությունով»:
Վերը նշված և այլ փաստերի հիման վրա սըր Դ. Լոութըրը եզրակացրել է, որ «Թուրքիայի քողածածկված կառավարությունը «Մեծ Արևելքն» է՝ Մեծ Վարպետ Թալեաթ բեյի գլխավորությամբ»: Իր նամակ-զեկուցագրում դեսպանն ուշագրավ տեղեկություններ է հաղորդել նաև Սաիդ Հալիմի մասին՝ նշելով, որ նա ֆինանսապես աջակցել է «Միություն ևառաջադիմություն» կոմիտեին և անձամբ մասնակցել նրա աշխատանքներին: Ս. Հալիմը 1913-1916 թթ. եղել է Օսմանյան կայսրության Մեծ վեզիրը (վարչապետը), Մեծ եղեռնը ծրագրողներիցէր: Սըր Դ. Լոութըրը նշում է նաև, որ «երիտթուրքերը կապ հաստատեցին միայն օսմանցի ևարտասահմանցի հրեաների հետ: Նրանց օտարումը մյուս ժողովուրդներից ակնհայտ դարձավ»,իսկ քիչ հետո հավելում է. «Երևում է, որ հրեան, իր տնտեսական բարձր գիտակցությամբ, թուրքինծուղակը գցեց»:
Նույն փաստաթղթում դեսպանը հայտնում է նաև իրեն հասած այն տեղեկությունը, թե Սալոնիկի կոմիտեի ազդեցիկ գործիչներից մեկը՝ դոկտոր Նազըմը, հրեական ծագում ունի: Համենայն դեպս, անժխտելի փաստ է, որ դոկտոր Նազըմը Մեծ եղեռնի հիմնական ծրագրողներից և իրագործողներից մեկն է եղել, ղեկավարել է այդ ահավոր ոճրագործությունն իրագործելու կոչված«Թեշքիլաթը մախսուսե» («Հատուկ կազմավորումներ») կառույցը:
Նկատի ունենալով երիտթուրքերին` բրիտանացի դիվանագետը գրել է. «Մայրաքաղաքն ու խորհրդարանը նրանք իրենց ձեռքում պահում են ռազմական օրենքով: Հայերին հանգստացրինԱդանայի կոտորածով, հույներին ստիպեցին լռել ահաբեկչության միջոցով, բուլղարականքաղաքական կյանքին վերջ դրեցին՝ նրանց ծառայություններն ու ընկերությունները փակելով: Այդբոլորն արվեց «անսանձ» քրիստոնյաների դեմ: Հիմա թուրքական բանակը հանգստացնում էըմբոստ ալբանացի մահմեդականներին, և, ըստ երևույթին, նույնը սպասում է նաև քրդերին ուարաբներին: Քանի որ թուրք տարրը չի փայլում իմացական և գործարար որակներով, բնազդընրանց ստիպում է ցույց տալ իրենց գերակայությունը ռազմական ուժով: Սակայն այս ամենըկախված է եվրոպացի, հիմնականում հրեա ֆինանսավորողներից, որոնք նրանց հատկացնում ենբանակը պահելու համար անհրաժեշտ գումարները, ինչը դեմ է տնտեսական զարգացմանփաստացի իրադրությանը»:
«Սիոնիստների հետ երիտթուրքերի հակահայկական համագործակցության մասին գրում էԹեհրանի համալսարանի պատմության պրոֆեսոր Իսմայիլ Ռահինը,- իր «Երիտթուրքերըպատմության դատաստանի առաջ» երկհատորյակի առաջին գրքում (Եր., 1982) անդրադառնալովերիտթուրքերի և սիոնիստների կապերին (էջ 228- 249)` տեղեկացրել է հայ ականավոր պատմաբան և քաղաքագետ Ջոն Կիրակոսյանը:- Հայերի կոտորածի մեղավորներ ճանաչելով երիտթուրքերին և գերմանացիներին, թուրքական նացիոնալիզմն ու պանթուրքիզմը` պարսիկ պատմաբանն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում օսմանյան կայսրության ազդեցիկ հրեա դեմքերի բացասական դերի վրա: Նա հիշատակում է մի ֆրանսիացու «Le Dernier bal» («Վերջինբալը») գրքի 1-36 և 46-86 էջերը, որտեղ փաստեր և ապացույցներ են արձանագրված միջազգային սիոնիզմի հակահայկական գործողությունների մասին: Մասնավորապես հիշատակվում է 1914-ի հունիսի 23-ին Ստամբուլի Նուբի Օսման ակումբում կայացած Իթթիհադ կուսակցության ակտիվիստների և սիոնիստների համատեղ գաղտնի ժողովը: Նրան մասնակցել էր մոտ 700 մարդ, այդ թվում` Թալեաթը, Բաղրին, Սեդը, Ֆեքրին, Խիավին և ուրիշներ: Հրեաներից աչքի ընկնող դեր էին խաղացել Սամուել էֆենդին, Աբրահամ էֆենդին և ուրիշներ»:
Գաղտնի ժողովում, որին մասնակցել են նաև մի շարք պանիսլամիստներ, հայերին մեղադրել են ռուսասիրության մեջ, որոշել բոյկոտ հայտարարել ինչպես հայերին, այնպես էլ հույներին: Ի դեպ, ժողովում գլխավոր ճառախոսը Թալեաթն է եղել: Եղեռնից վերապրածների ժառանգներս գիտենք, թե Սատանայի զավակների այդ բոյկոտն ինչպես իրականացվեց և ինչ նշանակեց:
«Մի քանի տարի առաջ սալոնիկցի հրեա մասոն Էմմանուել Կարասոն, որը հիմա Օսմանյան մեջլիսում քաղաքի պատգամավորն է, Սալոնիկում հիմնեց իտալական ֆրանկմասոնության հետ կապված «Մակեդոնիա Ռիզորտա» օթյակը,- նշված է դեսպանի հիշյալ զեկուցագրում: Միանգամայն ակնհայտ էր, որ այս մարդը աշխատանք էր տանում երիտթուրքերի ռազմական ու քաղաքական գործիչներին մասոնությանը հաղորդակից դարձնելու համար, որպեսզի Թուրքիայի նոր ղեկավարության շրջանում տարածվի Արևելքի հրեական գաղտնի գործունեության ազդեցությունը»:
Այնքան մեծ է եղել հրեա մասոնների դերն ու ազդեցությունը երիտթուրքական «Իթթիհադ վեթերաքքը» կազմակերպության ծննդի ու գործունեության մեջ, որ Կ. Պոլսի բրիտանական դեսպանության գլխավոր թարգման Հ.Ֆիտցմորիսը նրան անվանել է «Միություն ևառաջադիմություն» հրեական կոմիտե» (Ֆորեյն օֆիսի դիվան, Լոութըրի թղթեր, փաստաթուղթ թիվ F.0.800/193 B): Սըր Դ. Լոութըրն իր հիշյալ նամակ-զեկուցագրում հավաստում է, որ«Միություն և առաջադիմություն» կազմակերպության ղեկավարներից շատերը ֆրիմասոն են: Նշել է նաև, որ Էմմանուել Կարասոն մեծ դեր է ունեցել, մասնավորապես՝ հասել է նրան, որ իր ձեռքն է անցկացրել այդ կազմակերպության Բալկանյան կոմիտեն: «Տեղացի և արտասահմանցի հրեաներն սկսեցին նոր վարչակարգին արդյունավետ օգնություն ցույց տալ,- նկատի ունենալով երիտթուրքերի հեղափոխությունից և սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի տապալումից հետո ձևավորվածվարչակարգը` գրել է Ստամբուլում Մեծ Բրիտանիայի դեսպանը:- Դա շարունակվեց այնքանժամանակ, քանի դեռ, ինչպես մի թուրք բացատրեց, ժողովուրդը չսկսեց խոսել, թե ամեն մի հրեայի կարելի է գաղտնի կոմիտեի լրտես համարել, և թե ամբողջ շարժումը ոչ այնքան թուրքական, որքան հրեական հեղափոխություն էր: Իտալիայի կառավարությունը որպես գլխավոր հյուպատոս Սալոնիկ ուղարկեց հրեա մասոն Պրիմո Լևիին, որը մինչ այդ արտաքին ներկայացուցչության փորձ չուներ: Ամերիկայի դեսպան նշանակվեց Օսկար Շտրաուսը, որը Ջեյկըբ Շիֆֆի հետ ամերիկացի հրեաների վրա մեծ ներգործություն ունեցավ հրեաների Միջագետք արտագաղթի հարցում: Դա սիոնականության զարգացած հոսանքներից էր, որը հանդես էր գալիս «ուրիշ հայրենիքի» ծրագրի դեմ»: 1909 թ. վերջերին, դեսպանի տեղեկացմամբ, «Սալոնիկի պատգամավոր, հաջողակ և խելոք դեոնմե հրեա ու մասոն Ջավիդ բեյը ֆինանսների նախարար նշանակվեց»: Դեոնմե են կոչվում արտաքուստ, ձևականորեն կրոնափոխ եղած (իսլամացած) այն բոլոր հրեաները, որոնք պատկանում են հրեա «մարգարե» Սեպթայի կրոնական ուղղությանը (սեպթայիզմ): Երիտթուրքերի հեղափոխությունից հետո երկրում 2 տարի ժամկետով ռազմական դրություն է հայտարարվել: Սըր Դ. Լոութըրի հավաստմամբ, «Ռազմական դատարանի շատ սպաներ ֆրիմասոն էին»: Ցանկացած թերթի տպագրությունն արգելելու և խմբագրին կամ սեփականատիրոջը ռազմական դատարան կանչելու իրավասություն ունեցող մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնում, դարձյալ ըստ նույն նամակ-զեկուցագրի, «առաջ քաշվեց ևս մեկ դեոնմե հրեա մասոն Սալոնիկից»: Հիշյալ փաստաթղթում սըր Դ. Լոութըրը տեղեկացրել է նաև.«Կիսապաշտոնական օսմանյան հեռագրային ծառայությունը, որն արտահայտում էր Կոմիտեի կարծիքը օսմանների ներքին և արտաքին գործերի վերաբերյալ, գործողության մեջ դրվեց բաղդադցի մի հրեայի ղեկավարությամբ: Միևնույն ժամանակ, ոստիկանության հին նախարարության փոխարեն ստեղծվեց Հասարակական անվտանգության կազմակերպությունը՝ սալոնիկցի մի հրեայի ղեկավարությամբ, որը միաժամանակ հսկում էր թե՛ ոստիկանությունը և թե՛ ժանդարմերիային»: Առանձնապես կարևոր է Մեծ Բրիտանիայի դեսպանի հաղորդած այն տեղեկությունը նաև, որ բանակում «Իթթիհադ վե թերաքքը» կոմիտեի ազդեցությունը տարածելու համար սպաներին ընդունում էին մասոնության մեջ՝ նրանց «Ռենզե» օթյակի անդամ դարձնելով:
«Կոմիտեի՝ պատգամավորների և ծերակուտականների մեծամասնությունը մասոն է դարձել և ընդունվել «Սահմանադրություն» («Լա Կոնստիտուսիոն» կամ «Կանունի Էսասի») օթյակի մեջ,- իր հիշյալ զեկուցագրում գրել է դեսպանը:- Նրանցից առաջիններից էին ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը և ֆինանսների նախարար Ջավիդ բեյը: Ընդդիմության պատգամավորներից մի քանիսը, հատկապես արաբները, տեսնելով, որ մի կողմ են մնում քաղաքական գաղտնիքներից և վարչական ղեկից, նույնպես սկսեցին միանալ օթյակներին կամ նորերը ստեղծել, ինչպես, օրինակ, «Օսմանյան եղբայրություն» («Ուխուվվետի օսմանիե») և «Ազատության բարեկամներ»(«Մուհիբանի հյուրրիեթ»): Վերոհիշյալ օթյակներին որպես լրացում` 1909-1910 թթ. ստեղծվեցին հետևյալ օթյակները. «Արևելքի հավատարմություն», «Անկեղծ բարեկամներ», «Միություն և առաջադիմություն», «Բիզանցիո Ռիզորտո», «Լա Վերիտե» (ֆրանսերեն՝ ճշմարտություն.- Ա. Հ.), «Լա Պատրի» (ֆրանսերեն՝ հայրենիք.- Ա. Հ.), «Լա Ռընեսանս» (ֆրանսերեն՝ վերածնունդ.- Ա. Հ.) և Եգիպտոսի ընդհատակյա քաղաքական հետաքննիչների համար բավական հայտնի «Լուսաբացը», որը «Մակեդոնիա Ռիզորտայի» մի բաժին է: Այս ամբողջ մասոնական ցանցը, սալոնիկյանի և մակեդոնականի նման, հրեաների ձեռքում է, որոնք կա՛մ անմիջականորեն են ղեկավարում բոլոր օթյակները, կա՛մ ուղղորդում են դրանց գործունեությունը»:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2 քննարկումներ
misak