ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, April 28, 2011 1:53 - չքննարկված
40 օրում աշխարհ են բերում Հայաստանի բնակչություն..
Չինաստանում ամփոփել են մարդահամարի տվյալները
Ապրիլ 28, 2011 | 12:01
Չինաստանում ամփոփել են մարդահամարի տվյալները: Պարզվել է, որ վերջին 10 տարում Չինաստանի բնակչությունն աճել է 73,9 միլիոնով եւ կազմել է 1,34 միլիարդ մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2001-2010 թվականներին երկրի բնակչությունը միջինն աճել է 0,57 տոկոսով, հաղորդել է ՉԺՀ վիճակագրական պետական վարչության ղեկավար Մա Ցզյանտանը:
Մարդահամարը նաեւ ցույց է տվել սեռկան անհավասարակշռության խնդրի սրության նվազում:
Եթե 2000թ. տղամարդկանց եւ կանանց համամասնություն կազմում էր 106,74-ը 100-ի դիմաց, ապա 2010-ին 105,2-ը 100-ի:
Քաղաքային բնակչության թիվը կազմում է 666 միլիոն կամ երկրի բնակչության 49, 7 տոկոսը: