ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 27, 2011 6:28 - 1 քննարկում

Հին, սովետական անիմաստ սովորություն:

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Պոլիմեր Տրուբ» նորակառույց գործարանի բացմանը

 

Ապրիլ 27, 2011 | 16:48

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 27-ին այցելել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ նորակառույց գործարանային համալիր:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ գործարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության ղեկավարը շրջել է ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն:

«Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ ձեռնարկության ստեղծման հիմքերը դրվել են 2009թ., սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն, նկատի առնելով հանրապետությունում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն եւ այլն,  դրանց մեծ պահանջարկը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ohars
Apr 27, 2011 11:22