ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, April 27, 2011 23:41 - 2 քննարկում
Եհովայի տեղապահը հանգիստ, գնդակը վարելով մոտենում է քաղաքական կենտրոնին: Մի պահ փնտրում է իր ընկերներին և ծույլիկ հարվածով գնդակը փոխանցում նախագահական նստավայր:
Կաթողիկոսն ու Կաթողիկեն
Հայ Առաքելական եկեղեցին կրկին մարտահրավեր է նետում հասարակությանը: Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ծրագրում են կառուցել Կաթողիկոսի երևանյան նստավայրը և նաև Սուրբ Աննա նոր եկեղեցին: Թեմային անդրադարձել է «Ժամանակ» թերթն ու մանրամասնել.
Ըստ երևույթին Հայ Առաքելական եկեղեցին չի ուզում հետ մնալ օլիգարխիայից ոչ միայն իր շարժական գույքով, ասենք Բենտլիներով, այլ նաև մայրաքաղաքի կենտրոնում ունեցած անշարժ գույքով: Համենայն դեպս համառությունը, որով Երևանի կենտրոնում փորձում է տեղավորվել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը, հարիր է ավելի շատ օլիգարխիայի, քան հոգևորականության վարքագծի: Երևանի ծայրամասերում կան բազմաթիվ հարմար տարածքներ, որտեղ կարելի է կաթողիկոսական նստավայր կառուցել, բայց եկեղեցին չգիտես ինչու որոշել է այն տեղակայել կենտրոնում, թեկուզ խաչմերուկի վրա: Բնական է, որ աշխարհիկ իշխանությունը եկեղեցու այդ մտադրությանը դեմ չի գնա, քանի որ եկեղեցին այդ իշխանության համար կարևորագույն գաղափարական շղարշներից և զենքերից մեկն է:
2 քննարկումներ
misak