Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, April 25, 2011 21:49 - 1 քննարկում
Կան մարդիկ, որ համառորեն չեն զոմբիանում…
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Զատիկի օրը մտնում է քաղաքապետարան, շենքի պահակը մուտքի մոտ դիմավորում է նրան եւ ասում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Նա գլուխը թափահարում է եւ բարձրանում իր աշխատասենյակ: Քիչ անց ներս է մտնում փոխքաղաքապետը եւ կրկնում նույն նախադասությունը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Քաղաքապետը պատասխանում է. «Գիտեմ, նոր պահակն ասեց»:
1 քննարկում
Papin