ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 22, 2011 8:40 - չքննարկված

Ահա այսպիսի սցենարով կանցներ հայակական հողերը թուրքերին եթե….

Լոռու մարզում քաղաքացիներն եւ իրավաբանական անձինք կամովին հրաժարվում են հողամասից

Լոռու մարզում քաղաքացիներն եւ իրավաբանական անձինք կամովին հրաժարվում են հողամասից: Այս խնդիրն է այսօր` ապրիլի 22-ին քննարկվել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որը կայացել է Լոռու մարզի Տաշիրի քաղաքապետարանում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ մասնավորապես Տաշիրի տարածաշրջանում մեծ թիվ են կազմում գյուղնշանակության հողամասերից հրաժարվելու դեպքերը: Գործող «Հողային օրենսգրքի» համաձայն` քաղաքացու կամ իրավաբանական անձի` հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումն ստանալուց հետո, համայնքի ղեկավարը հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի 15-օրյա ժամկետում: Սակայն, ըստ ուսումնասիրությունների արդյունքների, այդ հողամասերի մեծ մասի պետական գրանցումը որպես համայնքային սեփականություն չի իրականացվել` համայնքների ֆինանսական միջոցների սղության պատճառով: Խնդիրն այն է, որ պետական գրանցման համար պահանջվում է վճարել պետտուրք եւ կատարել կադաստրային այլ վճարումներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 8000 դրամ, իսկ նախատեսված ժամկետում օրենսդրական պահանջը չկատարելու համար վարչական մեխանիզմներ սահմանված չեն:

Քննարկվել է նաեւ հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման հիմքերը: Ըստ «Հողային օրենսգրքի»` հողամասերը երեք տարվա ընթացքում ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ հողի հարկի պարտավորությունները երեք տարի չկատարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքները կարող են հարկադիր կարգով դադարեցվել: Քննարկման մասնակիցները հանդես եկան հօգուտ սեփականության իրավունքի դադարեցման կամավոր եղանակի` բացառությամբ այն պարտադիր դեպքերի, որոնք սահմանված են օրենսդրությամբ:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ