ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, April 20, 2011 1:45 - չքննարկված

Արի՛ իրար հասկանանք…

 

 

 

 

 

 

 

 

 

-Մի շաբաթ ա քաղցած եմ, իմ հայ ախպերս, թաք մի պատառ տուր ուտեմ, էլ չեմ դիմանում:
– Վայ ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, գիտես ինձ համար հեշտ ա քեզ տեսնել էդ վիճակում: Սրտիցս արյուն ա կաթում, սիրտս պատառ-պատառ ա լինում: Բայց քեզ մի պատառ էլ չեմ կարա տամ:
– Էդ քեզ ի՞նչն ա տենց խեղճացրել, որ համ իմ համար տանջվում ես, համ էլ չես կարում մի կտոր հաց տաս:
-Ցավդ տանեմ, էս հացը չեմ առել, էս հացը նվեր եմ ստացել, իսկ նվերը, կյանքիդ մեռնեմ, դու էլ լա՜վ գիտես, ուրիշին չեն տալիս, հանկարծ նվեր տվողը կիմանա, ընենց կնեղանա, ընենց կնեղանա, որ կարա մարդասպանություն ըլնի: Դե գիտես էլի, ցավդ տանեմ, մեր ազգային-պապենական ադաթ ա, պտի պահենք-պահպանենք, որ հայ մնանք մեծատառով, հավիտյան, խաչապաշտ ձևով: Համ էլ Զատիկդ շնորհավոր:
– Քունն էլ ախպերս:
– Դե արի իրարից զատվենք պահի տակ, բայց որ Աստված հաջողացնի դու էլ հաց-մաց նվեր ստանաս, ձեն տուր գամ, ուզեմ կծեմ-մծեմ, դու էլ մեր սուրբ ադաթը պահես ու ասես. «Ազի՜զ ախպերս, նվեր ա՜, չեմ կարա՜ տամ, թեկուզ մի փշրա՜նք»: Էդ վախտ ես քեզ կգրկեմ ու կասեմ , «դու մեր ազգի մեծատառով մտավորականն ես» ոււ հոգեբանորեն քվիտ կլնենք պահպանելով մեր ազգային թանկագին արժանապատվությունը:
Նկ. Տիգրան Վարդիկյանի



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ