ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, April 20, 2011 18:22 - 1 քննարկում
ՀՀ կառավարությունը լսում և կատարում է ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ խորհուրդները: ԴԱ լավ է, հույսի դուռ է բացվում…
Առաջին կոլտնտեսությունը Հայաստանում` Շիրակի մարզի Բերդաշեն համայնքում
Ապրիլ 21, 2011 | 00:16
Հայաստանում ապրիլի 20-ին հիմնվել է առաջին գյուղացիական կոոպերատիվ տնտեսությունը` նախկին կոլտնտեսությունների տրամաբանությամբ: Այն հիմնվել է Շիրակի մարզի Ամասիայի շրջանի ամենահեռավոր ծայրամասային գյուղում`Բերդաշենում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:
«Սա նոր փորձնական ծրագիր է, որն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով եւ գյուղացիների համաֆինանսավորմամբ: Եթե պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացվի հանրապետության հարյուր գյուղերում նման կոոպերատիվներ կհիմնենք, որպեսզի հաղթահարենք սոցիալ տնտեսական ճգնաժամը եւ կանխենք արտագաղթը գյուղերից»,-հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Բերդաշենում`համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ծրագիրը կոչվում է գյուղացիական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ապահովման ծրագիր: Իրականացնում է գյուղանախարարությունը համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ»,-ներկայացրել է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետիանը:
Ստեղծվելու են նոր արոտավայրեր, ջրարբեցման եղանակով զարգացնելու են հողագործությունը, գնվելու է գյուղտեխնիկա, հիմնվելու է սպանդանոց, անասունների նոր լաբորատորիա, որտեղ հնարավոր է նոր ցեղատեսակներ ստանալ: Եւ գլխավորը` այս ամենը լինելու է համայնքային, կոլեկտիվ սեփականություն, եւ համայնքը 50 տոկոսի չափով ֆինանսավորում է իրականացնելու:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այսկերպ հնարավոր կլինի Շիրակի մարզի հեռավոր` Բերդաշենում 20 տոկոսի տնտեսական աճ ապահովել: «Մեկ տարվա 20 տոկոս, 45 միլիոն դրամ , պատկերացնում եք`դա ինչ է նշանակում: Այդքան եկամուտ կարող եք ունենալ, հետո 2 տրակտոր չեք ունենա , կունենաք 4-ը , կունենաք կաթի մթերման կայան: Հասկացեք սա պիլոտային ծրագիր է, Բերդաշենում առաջին փորձն ենք անում: Եթե հաջողությամբ իրականացվի փորձը էլի կիրառելու ենք»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն այցելել է նաեւ Արփի լճի տարածք, որտեղ Գերմանիայի կառավարության եւ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է Ազգային պարկ: Արդեն 4 տարի այս ծրագիրը գոյություն ունի,2010թ-ի ընթացքում արդեն 700 հզար եւրոյի չափով ներդրում է իրականացրել Գերմանիայի կառավարությունը, իսկ 2011 թ-ի համար նախատեսված գումարը մոտավոր հաշվարկներով կազմում է1,5 միլիոն եվրո: Արփի լճի հարեւանությամբ կառուցվել է հյուրատուն, ընթացքի մեջ է նաեւ Ազգային պարկի գրասենյակի շինարարությունը: Այս ծրագրով նախատեսվում է զարգացնել էկոտուրիզմը Հայաստանում:
Լուրեր Հայաստանից – NEWS.am
1 քննարկում
markarish