ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, April 19, 2011 11:41 - 1 քննարկում
Երբ լրատվամիջոցը ընկած է հաճախորդներ հավաքելու հետևից, դառնում է «դեղին» ու տարածում նման հիմարություններ:
Ինդոնեզիայում առաջարկում են քաղցկեղը բուժել ծխախոտի միջոցով
Ինդոնեզիական Griya Balur հիվանդանոցը, որը գտնվում է Ջակարտայում, իր հաճախորդներին, քաղցկեղի բուժման համար առաջարկում է ծխախոտի ծուխը: Այս մեթոդի մասին տեղեկանում ենք Agence France-Presse-ից: Որպես բուժման մեթոդ հիվանդանոցի աշխատակիցները առաջարկում են ծխախոտի «աստվածային ծխի» (divine cigarettes) ներթափանցումը օրգանիզմ: Դրանք պատրաստվել են հենց հիվանադանոցի աշխատակիցների կողմից հատուկ նանոտեխնոլոգիաների միջոցով: Այդ ծուխը « մաքրում» է օրգանիզմը ազատ ռադիկալների արտադրած սնդիկից, որն էլ նրանց հավաստմամբ` հանդիսանում է բոլոր հիվանդությունների սկզբնապատճառը:
Հենց այս մեթոդով են հիվանդանոցում բուժում օնկոլոգիական հիվանդություններ(քաղցկեղածին), աուտիզմ, թոքերի բորբոքում, անգամ պայքարում են օրգանիզմի ծերացման դեմ:
Հիվանդանոցն ունի ավելի քան 60 հազար հաճախորդ, որոնց շրջանում քիչ չեն Եվրոպայից եւ ԱՄՆ հյուրերը:
neonews.am
1 քննարկում
Anush