ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, April 17, 2011 7:13 - չքննարկված

Փնտրվում են, սակայն չեն գտնվում ֆերմերներ, որոնք կաշխատեն Սամվել Ալեքսանյանի հետ:Գյուղացին չի վստահում ոչ մեկին:

Փնտրվում են ֆերմերներ, որոնք կաշխատեն Սամվել Ալեքսանյանի հետ

 

Մի քանի օր շարունակ Հայաստանի գյուղնախարարության Շիրակի մարզային աջակցության կենտրոնը մարզային հեռուստաընկերություններով  հրավիրում էր այն ֆերմերներ, ովքեր կցանկանան պայմանագրեր կնքել գործարար- պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի հետ` ճակընդեղ ցանելու հարցում, այնինչ գյուղացիներից շատերը դա չեն ցանկանում:

«Այդ հայտարարության տեքստերն անգամ տպել-բազմացրել ենք ու Շիրակի մարզի տարբեր գյուղերում, հասարակական վայրերում ու գյուղապետարաններում փակցրել ենք, որպեսզի ֆերմերները տեսնեն ու պայմանագիր կապեն գործարանի հետ»,- ասել է Գյուղատնտեսության նախարարության Շիրակի մարզային աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Ջիվան Ասլանյանը:

Այդուհանդերձ, Ախուրյանում առայժմ ճակնդեղի ցանք չի իրականացվել, թեպետ  գյուղատնտեսների համոզմամբ` ճակնդեղ ցանելու ամենահարմար ժամանակը ապրիլի 2-րդ, 3-րդ շաբաթն է: «Դրանից հետո  արդեն ուշ է, ինչն էլ կազդի հետագա բերքատվության վրա»,-ասել են Ախուրյանի գյուղատնտեսները` հավելելով, որ հետաքրքիր է իրենց հատկապես այն, թե ինչո՞ւ է գործարանի տնօրինությունը կամ գյուղնախարարությունը շահագրգռված, որ իրենք գումար աշխատեն:

«Մեզ ասում են`երբ ու ինչքան հումք կամենանք կներկրենք, միայն թե գյուղացուն խղճում ենք, ուզում ենք, որ փող դուք աշխատեք: Մի հարցնող չկա, թե մինչեւ հիմա ինչու չէիք խղճում, որ գյուղացուն խաբում, գցում ու թալանում էիք: Ես չեմ հավատում, ուղղակի շահագրգռված են, ու ուզում են անպայման իրանց ուզածին հասած լինեն ու մեզ ճակնդեղ ցանել տան: Այ մարդ հո զոռով չի՞, չենք ուզում էլի, չենք ուզում»,-ասել է ախուրյանցի գյուղատնտես Հակոբ Վարդանյանը:

Ատոմ Մաթեւոսյանն էլ է հրաժարվում ճակնդեղ մշակել, գերադասում է իր հողակտորներում հացահատիկ ցանել: «Մեկ հեկտարի մեջ, որ հաշվարկես 150 հազար դրամ եկամուտ էլ չի մնում, չեմ ուզում ռիսկի գնալ ու իրանց ասածի պես մեծ-մեծ գումարների տակ մտնեմ»:
Իսկ Ֆերդինանտ Պողոսյանը հրաժարվում է ճակնդեղ մշակել, «քանի որ դա իրենց է պետք»: «Գիտե՞ք, որն է «աբիդնին», որ երբ գյուղացին իրենց պետք է լինում հետեւներից ընկած համոզում են, աղաչում, թե մտածում ենք ձեր մասին, արի ճակնդեղ մշակի, իսկ մնացած ժամանակ լրիվ անտեսված ենք»,-ասել է գյուղատնտեսը:

նյուզ.ամ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ