ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, April 13, 2011 10:57 - չքննարկված
ՄԵՂԱՎՈ՞ՐԸ ժԱՄԱՑՈՒՅՑՆ ԷՐ: Ի գիտություն Հայաստանի գյուղացիներին. «Այսուհետ ապրիլ ամսվա գիշերային ժամերը կհաշվարկվեն նորովի՝ գիշերվա 12:00-ին կհաջորդի 13:00, հետո 14:00, 15:00 և այդպես շարունակ: Ապրիլի 14-ին, գիշերվա 15:00-ին կսկսվի ցրտահարություն»… հաղորդում է ՇԱՆԹ հեռուստատեսությունը:
Այս գիշեր սպասվող ցրտահարությունից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ: Ինչպես այսօր գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը, պետք է այգիները ծխեցնել: Նրա խոսքով՝ շատ հաճախ գյուղացիները պարզապես այրվող նյութեր են կիրառում, որը ճիշտ չէ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այնպիսի նյութեր, որոնք ծուխ են արձակում: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ապրիլի 15-ից եղանակը կտրուկ տաքանալու է: