ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Wednesday, April 13, 2011 23:53 - չքննարկված
Խորհրդարանը պատվերով համերգի տեղ` դուդուկահար Վիկտոր Դալլաքյան:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում գտնում են, որ Վիկտոր Դալլաքյանը մտածելու նյութի պակաս ունի
14 ապրիլի 2011 թվական
Ապրիլի 13-ին՝ խորհրդարանական հայտարարությունների ժամին, «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծիք էր հայտնել, թե 2008թ. մարտի 1-ի դեպքերը… ձեռնտու էին Ռոբերտ Քոչարյանին: «Հայոց աշխարհը» հաղորդում է, որայս կապակցությամբ հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ապրիլի 13-ին նկատեց. «Պնդել, թե «մարտի 1»-ը» ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերեւս իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթեթություն դուրս տալ»: