ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 13, 2011 18:58 - 1 քննարկում

Երկու ֆոկուսնիկ, երկուսն էլ մի բոյի:

Տիգրան Սարգսյան. Ես հենց նոր Հովիկ Աբրահամյանին առաջարկեցի իմ պաշտոնը, բայց նա հրաժարվեց

 

Ապրիլ 13, 2011 | 20:45

Ես ծանոթ եմ խորհրդարանի նախագահի միայն այն ելույթներին, որոնցում նա սատարում է կառավարությանը: Այդ մասին  այսօր` ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան այն դիտարկման, որ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հաճախ է հանդես գալիս գործադիրի հասցեին ուղղված քննադատությամբ:

Մեկնաբանելով այն կարծիքը, որ նա թույլ վարչապետ է, Սարգսյանն ասաց, որ  թույլ վարչապետի դեմ այդպիսի քարոզարշավ լրատվամիջոցներով չեն կազմակերպում: Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության լուրերին, Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդպիսի ասեկոսեներ միշտ էլ եղել են բոլոր վարչապետների օրոք:

Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ վարչապետ է նշանակվելու Հովիկ Աբրահամյանը, նա կեսկատակ ասաց. «Ես հենց նոր առաջարկեցի իրեն իմ պաշտոնը, բայց նա հրաժարվեց»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 13, 2011 23:35