ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, April 13, 2011 18:47 - 1 քննարկում

Ափսոս, որ Նաիրան Էրդողանին նոկաուտ չի արել: Չէ ո՞ր նա կարող էր:

Սկանդալ ԵԽԽՎ-ում. Էրդողանի թիկնապահը կտրուկ հրել է հայկական պատվիրակության անդամին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն անմիջական ճնշում է գործադրում ԵԽԽՎ-ի քարտուղարության վրա: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը: Նա հաղորդել է, որ քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ելույթը, ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես նախապես էի հերթագրվել, որպեսզի հարց տամ Էրդողանին: Ելույթից առաջ ես իջա ԵԽԽՎ քարտուղարություն` ճշտելու իմ հերթական համարը, ես երրորդն էի, իսկ պատվիրակության մյուս անդամը` Զարուհի Փոստանջյանը` չորրորդը: Այդուհանդերձ, Էրդողանի ելույթից հետո բավական ուշ հրապարակվեց ցանկը, եւ պարզվեց, որ ես 3-րդը չեմ, այլ 21-րդը, իսկ Փոստանջյանն ընդհանրապես 27-րդն էր: Այդկերպ, մենք զրկվեցինք Թուրքիայի վարչապետին հարց տալու հնարավորությունից»,- պատմել է Զոհրաբյանը` հայտարարելով, որ հայկական պատվիրակությունը մտադիր է պարզաբանումներ պահանջել ԵԽԽՎ քարտուղարությունից այդ «թերացման» համար: «Իմ անձնական կարծիքով, տեղերի կտրուկ փոփոխությունը ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի կողմից քարտուղարության վրա ճնշման հետեւանք է»,- ընդգծել է պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քարտուղարը բռնության է ենթարկվել Ռեջեփ թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից: «Նրա շքախմբում կին թիկնապահներ կային, նրանցի մեկը տեղ էր զբաղեցրել իմ կողքին: Իմ մոտ էր նաեւ քարտուղարը, ում խնդիրն էր թարգմանել հայերեն: Թիկնապահը հնարավորինս խանգարում էր մեզ, փակում ճանապարհը, իսկ մի պահ կտրուկ հրեց քարտուղարին»,- նշել է news.am-ի զրուցակիցը:

Ելույթից հետո, սակայն, չնայած Էրդողանին շրջապատող մարդկանց, թիկնապահների, պատվիրակության անդամների բոլոր դիտողություններին, Նաիրա Զոհրաբյանը «ճեղքել է շղթան» եւ հասել Թուրքիայի վարչապետին: Նա «նվեր» է մատուցել Էրդողանին` մի քանի երեխաների լուսանկարներով ալբոմ, որոնք զոհ են գնացել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

«Ալբոմը կազմվել է ԿԳ նախարարության մասնակցությամբ: Ես ասացի նրան, որպեսզի նա ուշադիր նայեր այդ անմեղ երեխաների աչքերին եւ տեսներ այդ աչքերում առկա ցավը: Ի պատասխան Էրդողանն ասաց, որ անպայման դա կանի, բայց եթե Հայաստանը շարունակի ելնել նույն դիրքերից, ապա Թուրքիան նույնպես կսկսի ցուցադրել որոշակի լուսանկարներ: Անձամբ ինձ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ լուսանկարներ է նա պատրաստվում ցուցադրել»,- հռետորական հարց ուղղեց Զոհրաբյանը:

Ա Էդրողանին հայտնել է, որ նրա համար հարց է պատրաստել, կապված, մասնավորապես, Թուրքիայի Քրեական օրենսգրքի ամոթալի 301-րդ հոդվածի հետ, որով դատել են Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքին:

Զոհրաբյանը նշեց նաեւ, որ Չավուշօղլուի եւ մի քանի այլ պաշտոնատար անձանց հետ կարճ զրույցից հետո, իրեն բառացիորեն, կոլեկտիվ կերպով գրկել ու հեռացրել են Էրդողանի մոտից:

Հիշեցնենք, որ հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը թուրքական դատարանի որոշմամբ, պետք է 6 հազար լիրա (շուրջ 4 հազար դոլար) վճարի «թուրքերը մեկ մլն հայ են սպանել» արտահայտության համար: Նա դա ասել է 2005 թվականին շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում, նշելով, որ 1915-ին թուրքերը սպանել են 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ: «Թուրքիայում այդ մասին ոչ ոք չի համարձակվում խոսել, բայց ես խոսում եմ»,- հայտարարել է Փամուքը:

Դրանից հետո Նոբելյան մրցանակակրին սկսել են հետապնդել Թուրքիայի Քրօր.-ի 301-րդ հոդվածի հատկանիշներով (թուրք ինքությունը վիրավորելու համար):

Մեկ ամիս առաջ Օրհան Փամուքը կրկնել է իր միտքը հունական թերթերից մեկին տված հարցազրույցում եւ նշել, որ իր խոսքերից հետ չի կանգնի:

 

news.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 13, 2011 23:54