ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, April 8, 2011 0:16 - 1 քննարկում

Քադաֆի.«Լսի՛ր, որդիս պատգամն իմ հեզ, նայիր ինձ ու խղճա քեզ “փողերդ ուրիշի գրպանում չպահես”»:

 

Քադաֆիի սառեցված ակտիվները կուղղվեն Լիբիային տրամադրվող մարդասիրական օգնությանը

Քադաֆիի սառեցված ակտիվները կուղղվեն Լիբիային տրամադրվող մարդասիրական օգնությանը

«ՌԲԿ»–ն գրում է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Լիբիայի քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունների համար մեղադրվող լիբիական իշխանությունների ֆինանսական ակտիվների մի մասը երկրին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծախսերը փակելու նպատակով օգտագործելու հնարավորությունը։

Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դեյվիդ Քոենը՝ նշելով, թե խոսք անգամ չի կարող լինել այդ ակտիվները վերադարձնելու մասին Քադաֆիին ու նրանց, ովքեր այժմ գտնվում են իշխանության ղեկին։ Նրա խոսքերով՝ ներկա պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով սառեցված հաշիվների ընդհանուր ծավալը կազմում է 34 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 26–ին Օբաման հրամանագիր էր ստորագրել, որով սառեցվում էին Քադաֆիին ու նրա զավակներին, ինչպես նաև Լիբիայի կառավարությանը և այլ պետական կառույցներին պատկանող ակտիվները։



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 8, 2011 1:13