Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, April 8, 2011 16:44 - չքննարկված

Հասկացեք վերջապես, որ Հայրենատիրության գաղափարն ավելի մեծ հարգանք ու առավել պատասխանատու մոտեցում է պահանջում…

Իհարկե, ամենևին էլ զարմանալի չէ , որ քաղաքականություն խաղացող սփյուռքահայ մեր եղբայրներն իրենց համար, որպես ուղենիշ են վերցնում  համայնքային չափանիշները: Ավելին սպասելն իսկ անմտություն է: Անհանդուրժելի է մեկ այլ երևույթ.  համահայկական ճանաչման ձգտող համացանցային տարբեր “խորհուրդների” ու “վտարանդի կառավարությունների”   այսպես կոչված գաղափարախոսները,  իրենց  հավատացող միամիտներին  հոգեպես զինելու փոխարեն,  այսօր էլ դեռ շարունակում են բարբաջել  ամեն տեսակ “չեզոքությունների” մասին, որն հիմա էլ “դրական” է հորջորջվում:
Օսլայած օձիքներով համայնքային մեր գործիչներին թերևս հարկ է հիշեցնել, որ կենսաբանորեն առողջ յուրաքանչյուր օրգանիզմ ամեն վայրկյան պատրաստվում է պատերազմի: Գոյության կռվի դաժան օրենքներին հոգեպես պատրաստ ազգերն  ստեղծում են դաշինքներ, որոնք  անպայման ուղղված են  մեկ այլ՝ երրորդ ազգ(եր)ի դեմ: Բնական այս մրցավազքում չեզոքությունը, որպես կանոն  հետևանք է անզորության և անբարո թուլության, իսկ չեզոքները , որպես օրինաչափություն, միշտ էլ բաժանել են պարտվածների ճակատագիրը: Դեռ պետություն չստեղծած, Ձեր անհեթեթ բանդագուշանքներով մի խեղեք հայ մարդուն, որն առանց այն էլ, հարյուրամյակներ շարունակ  չի կարողանում ձերբազատվել համայնքային մտածելակերպից:
Կատարյալ անհեթեթություն եմ համարում այն “դարակազմիկ” միտքը , թե “աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը կարողություն ունին մեծամասնություն ապահովել և անվտանգություն հաստատել Արևմտյան Հայաստանի մեջ…”:
Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում ” Արևմտյան Հայաստանը Մշտական,Զինված,Դրական և Անկախ, Ինքնիշխան Ժողովրդավար Պետություն է”: Երբ խոսում եք պետական միավորման մասին, այնքան էլ նպատակահարմար չէ անիմաստ ու խառնաշփոթ բառակույտերի անտեղի գործածումը:
Հասկացեք վերջապես, որ Հայրենատիրության գաղափարն ավելի մեծ  հարգանք ու առավել պատասխանատու մոտեցում է պահանջում, քան  մեզ հրամցված նմանատիպ  մտավարժանքները:
Գևորգ Հովհաննիսյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ