ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, April 7, 2011 22:22 - 3 քննարկում

Սփյուռքի և Հայաստանի օլիգարխները համերաշխ են, ում ինչ ուզեն կնվիրեն՝ «Բենթլի» ու ատրճանակ՝տերտերին, բնակարան՝ «հայերեն քրվող քնքուշ» Քսենիային: Իսկ որ դրանով ժողովրդի ներվերն են սղոցում՝ թքած ունեն…

«Ում ցանկանա, նրան էլ նվեր կտա». Ռուբեն Հայրապետյանը պաշտպանել է Սամվել Կարապետյանին

Վերջին օրերին մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատների խմբեր կոչ են անում կիրակի Մոսկվայում կայացած «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ բնակարաններ նվեր ստացած հայ երգիչ-երգչուհիներին դրանք նվիրաբերել անօթևան ընտանիքներին: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Սամվել Կարապետյանը 10 տարի է` տասնյակ միլիոնավոր դոլարների չափով բարեգործություն է իրականացրել Հայաստանում և Արցախում: Որևէ անգամ չտեսանք , որ այդ նույն լրատվամիջոցները կամ կայքերը շնորհակալություն հայտնեին հայրենասեր, բարերար այդ անձնավորությանը: Եվ չի կարելի այսօր այդպես սևացնել ու վարկաբեկել նրան: Այն դեպքում, երբ նա իր անձնական ունեցվածքից է նվերներ տվել: Գուցե սխալ է արել, բայց ում ցանկանա`նրան էլ նվեր կտա: Իսկ ո՞վ  է ասում, թե նա Շուշան Պետրոսյանին չպիտի նվեր տար. մի՞թե մենք ունենք իր ոճի մեջ նրանից լավ երգչուհի: Կամ Սիրուշոյից լավ երգչուհի կա՞ իր ոճի մեջ: Հաստա՛տ չկա:

Ամեն դեպքում` դա Սամվել Կարապետյանի անձնական գործն էր  և իրավունքը` որոշել, թե ում է նվեր տալիս: Եվ չի կարելի քննադատել բարերարի արած բարեգործությունը: Այնպես են անում, որ մեր երկրից բոլորը երես թեքեն: Այս թշնամանքը պետք է հանել ժողովրդի միջից: Լավ բանը` բարեգործությունն էլ են վատ գնահատում», – ասել է Հայրապետյանը:



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Papin
Apr 8, 2011 2:14