Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, April 7, 2011 21:59 - չքննարկված
ԱՊՐԻԼ 7: Խելացի հայ կինը ազգային հարստություն է:
Երխոսությունը վերցված է ֆեյսբուկ սոցիալական կայքէջից:
Հսկայական բողոք է կուտակվում Արցախում, որը սպառնում է վերածվել պայթյունի: Կլինի՞ պայթյուն, թե՞ այդ բողոքական էներգիան կբերի լուրջ փոփոխությունների, որոնք կհեշտացնեն մեր կյանքը եւ կհզորացնեն մեր հասարակությունը` կախված է մի քանի գործոններից.
-
-
-
Tatevik Grigoryan պայթյուններ չեն լինի ,միանշանակ
Երեկ 9:29-ին · -
Hayk Khanumyan Աստված չանի: Սակայն ես այդքան լավատես չեմ: Արցախում փոփոխությունները միշտ պայթյունով են լինում
Երեկ 9:34-ին · -
Tatevik Grigoryan Արցախում հիմա դա էր պակասում 🙁
Երեկ 9:35-ին · -
Hayk Khanumyan Դե դրա համար էլ, չպետք է պայթյուն թույլ տալ: Իսկ սրա համար էլ պետք է մտածել պայթյունավտանգ իրավիճակի ստեղծման պատճառների մասին
Երեկ 10:00-ին · -
Tatevik Grigoryan Պայթյունավտանգ իրավիճակ չկա Արցախում: Որ տարբեր տեղերից չբզբզեն ամեն ինչ աստիճանաբար տեղը կընկնի:
Երեկ 10:02-ին · -
Hayk Khanumyan իսկ որտեղի՞ց են բզբզում:Արդյո՞ք ժողովրդի հաշվին անթույլատրելի շքեղությունները, ասենք օր օրի շատանող ծառայողական թանկարժեք մեքենաների տեսքով, անընդհատ երկրից հեռացող տարբեր գործարարները, հետամնաց գյուղատնտեսությունը, երկրի արտաքին իմիջի վատթարացումը, կրթության մակարդակի ծայրաստիճան ցածր մակարդակը պայթյունավտանգ իրավիճակ չեն
Երեկ 10:09-ին · -
Tatevik Grigoryan Արցախում հիմա շատ ավելի մեծ խնդիրներ կան, քան ձեր թվարկածները: Արցախցին երբեք այդքան հիմար չի եղել, որ նման հարցերով զբաղվի նման պայմաններում, երևի հենց դրա համար էլ ի համեմատ Հայաստանի այլ մասերի մի քիչ ավելի սիրուն պատմություն ունի:
Երեկ 10:11-ին · -
Hayk Khanumyan և որո՞նք են այժմ Արցախում առկա ավելի մեծ խնդիրները
Երեկ 10:13-ին · -
Tatevik Grigoryan Ձեր առաջադրած հարցերը կարևոր կլինեն ,եթե իմ ու ձեր օգտագործած Արցախը (բառը) բոլորը օգտագործեն: Իսկ հիմա ձեր գործունեությամբ ինքներդ եք հրահրիչ դառնում, չգիտեմ ,իհարկե,կամա՞ ,թե ակամա՞ …
Երեկ 10:22-ին · -
Hayk Khanumyan Սիրելի Տաթևիկ, ասացեք ինչպես եմ հրահրիչ դառնում, չհասկացա, որ օգտագործու՞մ եմ Արցախ անունը: Որ Արցախի եվրոպական շարժում է, ոչ թե Ղարաբաղի ԵՇ, որ Արցախնյուզ է, ոչ թե Ղարաբաղնյու՞զ: Ինչպե՞ս եմ հրահրիչ դառնում
Երեկ 10:26-ին · -
Tatevik Grigoryan Ոչ,իհարկե, ոչ: 🙂 Արցախ անվանումը այստեղ կապ չունի: Պարզապես,ըստ իս, ու ոչ միայն , հենց ձեր այդ շարժումը հիմա տեղին չէ:
Երեկ 10:31-ին · -
Hayk Khanumyan այսինքն մի կազմակերպություն, որ ձգտում է Արցախը ճանաչելի դարձնել միջազգային հասարակական սեկտորում, որ հնարավորություններ է ստեղծում ուսանողների համար շփվելու աշխարհի իրենց հասակակիցների հետ, որ տարբեր գիտական ու կրթական ցանցերով գովազդում է Արցախը տեղի՞ն չէ: Իսկ ձեր կարծիքը ինչի՞ վրա է հիմնված: Արդյո՞ք այսպիսի մի կազմակերպություն Արցախին պետք չէ
Երեկ 10:44-ին · -
Եթե միայն դա է անում այդ կազմակերպությունը, it’s OK!
Բայց մինչև հիմա Արցախը այդքան էլ շփում չի ունեցել հասարակական խայտաբղետ կազմակերպությունների հետ, ու մեծ հոշվով չի էլ տուժել: Հայտնի բան է` հասարակական կազմակերպությունները հովանավորներ ու…Տես ավելինԵրեկ 10:49-ին · -
Hayk Khanumyan անձնական վիրավորանք չեմ ընդունում, մեզ համար թանկ են բոլոր քննադատությունները` թեկուզ ոչ հավաստի տեղեկությունների վրա հիմնված և մենք պատրաստ ենք բանավեճի բոլորի հետ, այդ թվում` անձնական վիրավորանք հասցնողների: Այդժամ, 1. խնդրում եմ ասել, ովքե՞ր են Արցախխի եվրոպական շարժման հովանավորները և ի՞նչ պատվեր ենք մենք կատարում: 2. Վստահ ե՞ք որ Արցախը մեծ հաշվով չի տուժել համագործակցության բացակայությունից
Երեկ 10:53-ին · -
Tatevik Grigoryan Ես չգիտեմ : Ու չեմ էլ հետաքրքրվում: Միայն թե դա գրեթե օրինաչափություն է:
Ես դեմ չեմ համագործոկցությանը, բայց ինչ վերաբերում է Արցախին, շաաաաաաաաաաաաաաաաաատ զգուշավոր եմ: Ու այո, վստահ եմ, մեծ հաշվով չի տուժել:Երեկ 10:57-ին · -
Hayk Khanumyan Չգիտեք, չեք հետաքրքվում, բայց դա օրինաչափություն է: Ի՞նչն է օրինաչափություն: 2. Ոչ տուժել է, որովհետև մինչև այսօր Արցախը ճանաչված չի, դուրս է տարբեր ծրագրերից, չշփվելը բերում է գավառականության և մեկուսացման՝ սրանից բխող բոլոր ախտերով
Երեկ 11:10-ին · -
Tatevik Grigoryan Իսկ ո՞վ է ասել,որ արցախցին միայնակ չի կարող անել այն ամենը ինչում նրան փորձում են «օգնել» :
Երեկ 11:13-ին · · 1 մարդ -
Hayk Khanumyan անում ա, միայնակ ջիպեր ա առնում, քանդում ա կրթական համակարգը, երկրից քշում լավագույն մասնագետներին ու գործարարներին: Իսկ ո՞վ է օգնում նրանց, ովքեր կործանել են գյուղատնտեսությունը, ոչնչացրել երկրի դրական իմիջը ու զբաղված են իրենց կողմից ներկրած ջիպերը սեփական ժողովրդի հաշվին իրացնելով
Երեկ 11:16-ին · -
Tatevik Grigoryan Մի հարց ծագեց : ինչու՞ է ձեր կազմակերպությունը կոչվում «Եվրոպական», եթե վերևում ձեր ասածների մասին ա խոսքը` ի՞նչ գործ ունի այստեղ Եվրոպան:
Երեկ 11:20-ին · -
Hayk Khanumyan Եվրոպական շարժումները գործում են աշխարհի 47 երկրներում, այդ թվում Հայաստանում: Մեր կազմակերպության ստեղծման նպատակը՝ այս ցանցն օգտագործելն է՝ միջազգային հասարակական սեկտորին ինտեգրվելու համար: Սա մի պատուհանիկ է, որ կօգնի Արցախի ճանաչվելու ոչ կառավարական սեկտորում
Երեկ 11:22-ին · -
Tatevik Grigoryan Կարծես` ձեր կազմակերպության փափագը չի մեր ջիպերի քանակն ու դրանց սպառման շուկան կարգավորելը:
Երեկ 11:30-ին · -
Hayk Khanumyan չէ, մեր կազմակերպության փափագն է, որ այդ ջիպերի գումարները ծախսվեն կրթության մակարդակը բարձրացնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, Արցախի միջազգային ճանաչումն առաջ մղելու համար
22 ժամ առաջ · -
Tatevik Grigoryan Նախավերջի comment-ից դա չի հետևում:
22 ժամ առաջ · -
Hayk Khanumyan ”մեր ջիպերի”՝ փաստորեն դու էլ ջիպ ունես Տաթևիկ: Դե ասա, էլի, որ “փայ” ունես մեջը: Ես էլ փորձում եմ քեզ համոզել, որ ավելի լավ է կրթություն ու առողջապահություն զարգացնել, քան ջիպ առնել
22 ժամ առաջ · -
Tatevik Grigoryan հահահա, ինչպես ասում են , я бедная студентка. Իսկ մեր ջիպեր ասելով նկատի ունեմ արցախցիների ջիպերը: Կարևոր չէ,որ դրանք իմը չեն: Կարևոր է ,որ ոչ մեկ իր քիթը չխոթի մեր երկրամասի գործերի մեջ:
22 ժամ առաջ · -
Hayk Khanumyan իսկ ո՞վ է քիթը խոթում: Արցախը երկրամաս չի, պետություն է, որի քաղաքացին եմ ես: Եվ ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ու իմ հարազատների, իմ համաքաղաքացիների տրված փողերը մի քանիսը ծախսեն սեփական գրպանը հարստացնելու համար: Ու Արցախի առողջապահության ու կրթության բարելավման համար նախատեսված գումարները հարստացնեն Հարավային ԿՈրեայի բյուջեն
22 ժամ առաջ · -
Գիտեք, հասկացա ,որ իմաստ չունի մեր երկխոսությունը այլևս: Ես ինձ ինչ պետք էր իմացա ու հայտնեցի իմ կարծիքը, որպես արցախցի ձեր կազմակերպության գործունեության մասին, չեմ ասում ,թե ես հայ մտքի տիտան եմ, բայց իմացեք ,որ ինձ նման մտածողները շատ ե…Տես ավելին22 ժամ առաջ ·
-
Hayk Khanumyan ես չեմ հասկանում Եվրոպան ի՞նչ կապունի այստեղ: Խիստ ցավում եմ, որ մտածողությամբ սահմանափակ եք ու կտրված Արցախից, խնդիրները չեք հասկանում և լուծումներ չեք փնտրում: եվ երիցս կեցցեն այն բոլոր արցախցիները, որ պայքարում են Արցախում կյանքի բարելավման, տարբեր գործող համակարգերի ստեղծման համար: Իսկ նրանք ովքեր պաշտում են ջիպերն ու ժողովրդի փողերը ջիպերի վրա ծախսողներին՝ թող իրենց խղճի առջև պատասխան տան
22 ժամ առաջ · · 1 մարդ -
Tatevik Grigoryan հմմմմ, կարծես ես չքննարկեցի ձեր գլխուղեղի հնարավորությունները`դա ինձ հարիր չհամարելով,դուք երևի այլ ձև չգտա՞ք արտահայտելու ձեր վրդովմունքը…ձեզ ոչ սահմանափակ մտածողությամբ մարդկանց միջավայր եմ ցանկանում,որ էլ չցավաք:
22 ժամ առաջ · -
Hayk Khanumyan ուղեղի հնարավորությունների մասին չէ խոսքը` այլ մտածողության սահմանափակության: Ֆրանսուա դե Լարոշֆուկոյի այս միտքը միգուցե ձեզ օգնի հասկանալ իմ ասածը` “Մտքի սահմանափակությունը ծնում է համառություն, և մենք դժվարությամբ ենք հավատում այն բաներին, որոնք դուրս են մեր պատկերացումների սահմաններից”
21 ժամ առաջ · -
Tatevik Grigoryan Մի վրդովվեք: 🙂
21 ժամ առաջ ·
-